Գազի թեմայի հետ կապված որոշում չկա. Նիկոլ Փաշինյան
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը քննարկել է երկկողմ և բազմակողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Մոսկովյան այցից հետո ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք, որ նախօրեին Ն. Փաշինյանը Մոսկվայում հանդիպել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
«Այսօրվա խոսակցությունը հիմնականում վերաբերում էր հարաբերությունների հետագա զարգացման ռազմավարությանը: Ըստ էության, այդտեղ ունենք լիակատար ըմբռնում, թե ինչպիսի ռազմավարական ուղղություն պետք է ունենան մեր երկու երկրների հարաբերությունների զարգացումը: Մեծ հաշվով, այս քննարկումը մինչ այժմ եղած քննարկումների ամփոփումն էր», - ասաց Փաշինյանը:
Նա նշել է, որ ընդհանուր առմամբ հանդիպման մթնոլորտը շատ դրական էր:
«Մեր հարաբերություններն այնքան ընդգրկուն են, որ այս քննարկման ընթացքում էլ, ըստ էության, չհասցրեցինք մեր օրակարգի բոլոր հարցերը քննարկել»,- նշեց ՀՀ վարչապետի պաշտոնաատարը։
Ն. Փաշինյանն ասաց, որ այս հանդիպման ընթացում Ղարաբաղյան հարցի կարգավորման վերաբերյալ որևէ քննարկում չեն ունեցել, կարճ քննարկել են ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակը․ «Մեր դիրքորոշումն այն է, որ այստեղ մեզ հարկավոր են ինստիտուցիոնալ լուծումներ, որպեսզի ՀԱՊԿ կանոնադրության մեջ տեղի ունենան այնպիսի ուղղումներ, որոնք այս իրավիճակը, ըստ էության, չի բացառվում, հետագայի համար նախատեսենք կոնկրետ իրավիճակներ, որպեսզի այսպիսի բանավեճեր չկանոնակարգվածության հետ կապված տեղի չունենան»։
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի խոսքով, գազի թեմայի հետ կապված որոշում չկա. «Գազի վերաբերյալ քննարկումները կշարունակվեն աշխատանքային կարգով։ Իհարկե, արձանագրվեց, որ երկկողմ հարաբերությունենրի համար դա չափազանց զգայուն թեմա է, և այդ զգայունությունը գիտակցում են թե Հայաստանի կառավարությունում, թե Ռուսաստանում, բայց, ընդհանուր առմամբ, ես լավատես եմ տրամադրված նաև այս թեմայի շուրջ, և հույս ունեմ, որ այստեղ նույնպես մեզ համար ցանկալի զարգացումներ կլինեն կամ առնվազն անցանկալի զարգացումներ չեն լինի»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Մենք հետաքրքրված ենք ԵՏՄ շրջանակում ինտեգրացիայի հետագա խորացմամբ. Փաշինյան
- Փաշինյանը Պուտինին հրավիրել է Հայաստան
- Մեկնարկեց Պուտինի-Փաշինյան հանդիպումը
- Փաշինյանը ժամանել է Մոսկվա
- Գազի սակագինը, կարծում եմ, չի բարձրանա. Գարեգին Բաղրամյան
- Կրեմլ. Պուտին-Փաշինյան հանդիպմանն առանցքային հարցեր են քննարկվելու
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին