«Ժամանակ». Սանասարյանը լուրջ բացահայտումների հույս ունի Բժշկական համալսարանում
«Ժամանակ» թերթը գրում է. «Պետական վերահսկողության ծառայությունը ստուգումներ է իրականացնում Երևանի Բժշկական համալսարանում: Ծառայության պետ Դավիթ Սանասարյանը լուրջ բացահայտումների հույս ունի, թեև համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը հայտարարել է, որ ստուգումների մեջ որևէ խնդիր չի տեսնում, իր մոտ ամեն ինչ մաքուր է:
Նոր իշխանությունը Դավիթ Սանասարյանին և նրա ղեկավարած կառույցը օգտագործում է որպես իր կադրային քաղաքականությունը առաջ տանելու գործիք՝ վստահ, որ ցանկացած պետական հաստատությունում կարելի է խախտումներ հայտնաբերել, և ցանկացածին այդ հիմքով պաշտոնանկ անել»: