Ալումյան. Գրավի չափը որոշելը թողել ենք դատարանի հայեցողությանը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանը մինչ նիստի մեկնարկը լրագրողների հետ զրույցում նշեց, չի կարող ասել, թե դատարանն ինչ որոշում կկայացնի։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանական թիմի ներկայացրած միջնորդությունը դատարանը քննության կառնի քիչ անց։
Գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ միջնորդությունը պաշտպանները ներկայացրել են դեկտեմբերի 26-ին։
Ալումյանը հիշեցրեց, գրավի չափը որոշելն իրենք թողել են դատարանի հայեցողությանը, միջնորդությունը քննելու է դատավոր Նելլի Բաղդասարյանը։
Հարցին, կհասցնի՞ դատարանն այսօր հրապարակել որոշումը, Ալումյանը պատասխանեց ՝ այդ ու այլ հարցերի չի կարող պատասխանել։
Դատարան են ներկայացել փասատաբանական թիմի բոլոր չորս անդամները։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը դատարանը կքննի վաղը
- Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանները միջնորդություն են ներկայացրել դատարան
- Վերաքննիչ դատարանի որոշումը Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները բողոքարկել են Վճռաբեկ դատարան
- Վիկտոր Սողոմոնյան. Իշխանության բիրտ կամայականություն է, որ Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է
Առնչվող տեսանյութեր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան