
Միքայել Մինասյանը շնորհավորել է Կարեն Նազարյանին
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը շնորհավորել ու բարի երթ է մաղթել նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Նազարյանին։
«Հայաստանի ամենափորձառու դիվանագետներից Կարեն Նազարյանն այսօր ստանձնեց Սուրբ Աթոռում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պարտականությունները:
Համոզված եմ, որ պարոն Նազարյանի երկարամյա փորձի, նվիրվածության ու ջանքերի արդյունքում հայ-վատիկանյան բարեկամությունն ավելի կամրապնդվի: Ժամանակն ու անձինք փոփոխական են, իսկ արված գործը, ռեալ արդյունքն ու լավ ավանդույթները մնայուն արժեք են: Վստահ եմ՝ լավագույն ավանդույթները կպահպանվեն, և առաջիկայում բազում նոր ձեռքբերումների ականատեսը կլինենք:
Շնորհավորում եմ, պարո՛ն դեսպան և բարի երթ եմ մաղթում»,-գրել է Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ նախագահը Սուրբ Աթոռում դեսպան է նշանակել
- Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի հետ
- Միքայել Մինասյանը հետ է կանչվել Սուրբ Աթոռում արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից