Պեսկով. Այո, Պուտինը շնորհավորել է Քոչարյանին
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է՝ Վլադիմիր Պուտինը շնորհավորական նամակ է հղել Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին։
«Այո, ճիշտ է, շնորհավորել է Նոր Տարին ու նրան մաղթել ամենայն բարիք»,-ասել է Պեսկովը։
«Ռիա Նովոստի»-ն գրում է, Պեսկովն ավելի վաղ հայտնել էր, որ Պուտինն ու Քոչարյանը երկար տարիներ բարեկամական հարաբերություններ ունեն, «որոնք վրա չեն ազդում Հայաստանում ընթացող իրադարձությունները»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան