Իրավունք 19:10 28/12/2018 Հայաստան

Դատարանը հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի փոփոխության միջնորդության քննարկումը

Քիչ առաջ դատարանը հետաձգեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանական խմբի միջնորդության քննարկումը։

Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանական թիմի անդամ Արամ Օրբելյանը, դատարանը նիստը հետաձգել է մինչև հունվարի 9-ը։

Նա նշեց, որ նիստը հետաձգել խնդրել է քննիչը՝ պատճառաբանելով, որ աշխատանքային ժամն ավարտվել է և ինքը շատ գործեր ունի և պետք է գնա։

«Քննիչը խնդրեց, որ քանի որ աշխատանքային ժամը վերջացել է, և քանի որ ինքը շատ զբաղված է և անձնական շատ գործեր ունի, և պարոն Քոչարյանը կարող է կալանքի տակ մնալ ևս 10 օր, չքննարկենք գրավի միջնորդությունը, ինքը պետք  է գնա, և դատարանը նիստը հետաձգեց մինչև ամսի 9-ը՝ առավոտյան։ Չքննարկվեց ընդհանրապես հարց։ Մոռացավ, որ ընդհանրապես միջնորդություններն ըստ Քրեական դատավարության օրենսգրքի քննվում են անհապաղ՝ մինչև ավարտ, կալանքի գործերը քննվում են գիշերը, և ոնց որ թե ստացվում է, որ սրանից հետո ընդհանրապես գիշերը կարելի է կալանքի գործերի չգալ։ Քննիչն արհետականորեն ձգեց որոշակի ժամանակ, որովհետև ինքն ասում էր, որ ինքնաբացարկի միջնորդություն ունի այս դատավորի նկատմամբ։ Մինչև քննարկվեց ինքնաբացարկի միջնորդության համար իրեն ինչքան ժամանակ է պետք... Այո, քննիչը գտնում է, որ բոլոր դատավորները ոչ պրոֆեսիոնալ են, և միակ պրոֆեսիոնալը քննիչն է։Ամեն դեպքում, նիստը կշարունակվի հունվարի 9-ին ։ Կարծում եմ՝ կշարունակվի, և այդ ինքնաբացարկի միջնորդությունից հետո կքննարկենք արդեն գրավի միջնորդությունը»,- ասաց փաստաբանը։

Հարցին՝ ՀՀ երկրորդ նախագահը մասնակցե՞լ է նիստին, նա բացասակաան պատասխան հնչեցրեց՝ նշելով, որ նիստը տեխնիկական բնույթ էր կրում, և վերջինս չէր պլանավորել դրան մասնակցել։

Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ նիստի հետաձգման մեջ միտում տեսնո՞ւմ են, ինչին ի պատասխան՝ Արամ Օրբելյանը պատասխանեց. «Ամեն դեպքում, երբ դատարանները միջնորդությունները քննում են գիշերը, երբ կեսգիշերին մենք ասում ենք՝ «Տվեք մեզ գոնե մինչև առավոտ ժամանակ», տալիս են  երկու ժամ ժամանակ, Վերաքննիչ դատարանը դրանից հետո ասում է՝ «Դե երկու ժամն ավելի քան բավարար է», քննիչն էլ ասում է՝ «Ինձ պետք է երկար ժամանակ՝ ինքնաբացարկի միջնորդություն գրելու համար», և դատարանն ասում է«Լավ, ձեզ տամ ավելի երկար ժամանակ և աշխատանքային ժամերից հետո չքննարկեմ, որովհետև քննիչն իր պնդմամբ լավ չի զգում», կարծում եմ՝ դա հիմք չէ, որպեսզի այս միջնորդությունը չքննարկվեր։ Բոլորս ենք հոգնած, տարեվերջ է, վերջին աշխատանքային օրն է, և դատարանի նիստը նշանակել ժամը 5-ին, եթե ժամը 6-ից հետո չի շարունակվելու, իմաստ չկար։ Պետք էր նիստը նշանակել ամսի 9-ին»,- ասաց պաշտպանը՝ նշելով, որ սա իրավունքի չարաշահման դասական դեպք է։

Հարցին՝ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ ի՞նչ նոր գործողություններ են արվել, Արամ Օրբելյանը շեշտեց՝ իրեն հայտնի չէ, որ որևէ նոր գործողություն կատարված լինի։
ԶԼՄ-ների ներկայացուցիչները հետաքրքրվցին նաև գրավի հնարավոր չափով, սակայն փաստաբանը նշեց, որ նման հարց իրենք չեն քննարկել։

«Դատավորն ուզում էր շարունակել նիստը, բայց ինչ-որ պահի մեկ էլ հանկարծ որոշեց, որ աշխատանքային ժամն ավարտվել է։ Քննիչը պնդեց, որ ինքը շատ կարևոր հանդիպումներ ունի, խնդրեց ժամանակը չերկարացնել, որից հետո դատարանը որոշում ընդունեց հետաձգել»,- ասաց նա։

Հարցին՝ նիստի հետաձգման շուրջ ի՞նչ դիրքորոշում ունեին նիստին մասնակցող դատախազները, Արամ Օրբելյանը նշեց՝ վերջիններս ասել են, որ նոր բան են իմացել, պետք է գնան, մտածեն։

«Ամեն դեպքում, ես տեսնում եմ իրավունքի չարաշահման կլասիկ օրինակ, այսինքն՝ ես տեսնում եմ գործը ձգձգելու կլասիկ միտում»,- ասաց պաշտպանը՝ հավելելով, որ Վճռաբեկ դատարանի՝ գործը վարույթ ընդունելու գործընթացից տեղեկություններ չունեն, ակնկալում են, որ այս հարցով նորություն կլինի մեկուկես ամսվա ընթացքում։

«ՄԻԵԴ-ի երկրորդ դիմումի հետ կապված՝ վերջնականացման փուլում էլ չգիտեմ՝ այսօր ուղարկվե՞լ է, թե չէ, որովհետև այս միջնորդության քննարկանն էինք գալիս։ Եթե հարցը վերաբերում է անձի ազատությանը, ապա պետք է քնարկվի անհապաղ, այդ թվում՝ գիշերային ժամերին»,- աաց Օրբելյանը։

Հիշեցնենք, որ դատարանն այսօր քննության էր առել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանական թիմի ներկայացրած միջնորդությունը։

Գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ միջնորդությունը պաշտպանները ներկայացրել են դեկտեմբերի 26-ին։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}