Կոնվերս բանկի մասնաճյուղերը աշխատելու են նաեվ հունվարի 3-ին և 4-ին
2018թ Կոնվերս Բանկի մասնաճյուղերի աշխատանքային վերջին օրը դեկտեմբերի 29-ն է: Այդ օրը Բանկի մասնաճյուղերը ծառայություններ են մատուցելու սովորական աշխատանքային ռեժիմով՝ 10:00-14:30:
Ինչպես հայտնել են բանկում, Բանկի մասնաճյուղերը աշխատելու են նաև տոնական օրերին:
Մասնավորապես, հունվարի 3-ին, ժամը 10.00-12.00-ը աշխատելու է Կոնվերս Բանկի «Կապան» մասնաճյուղը, 11.00-15.00-ը՝ «Աբովյան», «Արտաշատ» , 11.00-14.00-ը՝ «Էջմիածին», 12.00-15.00-ը՝ «Հրազդան», «Աշտարակ», 12.00-16.00-ը՝ «Սևան», 12.30-15.30-ը՝ «Արմավիր», 14.00-17.00-ը՝ «Իջևան», «Դիլիջան», «Վանաձոր», 13.00-16.00-ը՝ «Գյումրի», «Կումայրի» մասնաճյուղերը, 11.00-12.00-ը՝ Կոնվերս Բանկի Գլխամասային գրասենյակը (Հանրապետության հրապարակ, Վազգեն Սարգսյան 26/1):
Հունվարի 4 ին ժամը 11-15-ը հաճախորդները կարող են օգտվել Կոնվերս Բանկի Գլխամասային գրասենյակի, «Կենտրոնական», «Ավան», «Դավիթաշեն», «Էրեբունի», «Արարատյան», «Վանաձոր»,«Կումայրի», «Արտաշատ», «Աբովյան», «Կապան», «Էջմիածին», «Դիլիջան», «Հրազդան», «Աշտարակ» «Արմավիր», «Գյումրի», «Իջևան», «Սևան» մասնաճյուղերի ծառայություններից:
Տոնական օրերին Կոնվերս Բանկի՝ Զվարթնոց և Շիրակ օդանավակայաններում գործող մասնաճյուղերը աշխատելու են շուրջօրյա ռեժիմով:
Կոնվերս Բանկի մասնաճյուղային ցանցը՝ հղմամբ: