ՄՕԿ-ը նպաստում է հարաբերությունների կայունացմանը
Միավորվելու նպատակ ունեն Հյուսիսային /ԿԺԴՀ/ և Հարավային Կորեաները: Առաջին քայլը կատարվել է սպորտում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել « Տոկիո-2020» օլիմպիական խաղերում միասնական թիմերով ներկայանալ կանանց բասկետբոլի, բայդարկա և կանոե թիավարության մրցաշարերում:
ՀԱՕԿ լրատվական բաժնից հայտնում են, որ չի բացառվում՝ կազմավորվեն սեղանի թենիսի, ձյուդոյի և էլի մի քանի մարզաձևերի միացյալ թիմեր: Այդպիսով, միջազգային օլիմպիական կոմիտեն ամեն կերպ ուզում է նպաստել երկու երկրների հարաբերությունների կայունացմանը:
Քննարկվում է նաև 2032 թվականի օլիմպիական խաղերը համատեղ անցկացնելու հարցը:
Հիշեցնենք, որ Հյուսիսային և Հարավային Կորեաները « Փհենչհան-2018» օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ ներկայացել են մեկ դրոշի ներքո, իսկ կանանց հոկեյի մրցաշարում հանդես եկել միացյալ հավաքականով:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան