Աշխարհի լավագույն ֆուտբոլիստը մերժել է «Ռեալին»
«Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հրաժարվել է երկարաձգել ակումբի հետ պայմանագիրը։ Այս մասին հայտնում է «Լենտա.ռու»-ն։
Խորվաթ խաղացողը մերժել է ղեկավարության կողմից արված առաջին առաջարկը։ Նա սպասում է, որ ակումբն իրեն կուղարկի պայմանագրի բարելավված տարբերակը։ Միաժամանակ,Մոդրիչը դիտարկում է Միլանի «Ինտեր» հնարավոր տեղափոխության դետալները։
Եթե պայմանագրի երկարաձգման բանակցությունները հաջողությամբ չպսակվեն, «Ռեալը» կքննարկի 2019 թվականի ամռանը կիսապաշտպանին վաճառելու տարբերակը։ Գործող պայմանագիրն ավարտվում է 2020 թվականին։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան