Փարիզում Ջոնի Դեփը Ջեք Ճնճղուկի կերպարով այցելել է հիվանդներին
Ամերիկացի հայտնի դերասան Ջոնի Դեփը «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմում մարմնավորած Ջեք Ճնճղուկի կերպարով այցելել է Փարիզում Կյուրիի անվան ինստիտուտի հիվանդներին, որոնք քաղցկեղի բուժման կուրս են անցնում։
Ռիա նովոստիի հաղորդմամբ, ինստիտուտից նշել են, որ դերասանը հինգշաբթի երեկոյան անակնկալ է արել ինստիտուտի մեծահասակ և փոքրահասակ հիվանդներին։
«Նվերը շատ է ուրախացրել հիվանդներին, նրանց ընտանիքներին, բուժքույրերին, բժիշկներին և հետազոտողներին։ Մեծ շնորհակալություն Ջոնի Դեփին աջակցության և էներգիայի համար»,- նշված է ինստիտուտի Ինսթագրամի էջում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա