ՎիվաՍել-ՄՏՍ. Հայաստանի և Արցախի միջև ռոոումինգը գործել է նախքան ՎիվաՍելի շուկա մուտք գործելը
ՎիվաՍել-ՄՏՍ-ը պաշտոնապես տեղեկացնում է, որ ս.թ. դեկտեմբերի 27-ին «Ժամանակ» օրաթերթում տեղ գտած՝ «Վատ վիճակ» հոդվածը, որը առանձին այլ ԶԼՄ-ներում վերահրապարակվել էր գրեթե նույն բովանդակությամբ, սակայն տարբեր վերնագրերով, հիմնված է կեղծ և իրականության հետ որևէ կապ չունեցող տեղեկությունների վրա և պարզապես ուղղված է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության բարի համբավի վարկաբեկմանը:
«Միևնույն ժամանակ հույս ենք հայտնում, որ վերը նշված հոդվածի հրապարակման ժամկետը պարզապես համընկել է և չի հանդիսանում վերջերս բջջային կապի հայաստանյան օպերատորներից մեկի ներկայացուցչի կողմից միջօպերատորական փոխկապակցման վճարի վերաբերյալ քննարկումների ժամանակ ՎիվաՍել-ՄՏՍ-ի վրա ճնշում գործադրելու ակնկալիքով հնչեցված՝ ընկերության նկատմամբ «Փի-Ար-ի հայտնի բոլոր գործիքները կիրառելու» մասին ակնարկի գործնական շարունակությունը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը՝ նպատակահարմար չհամարելով մանրամասն անդրադառնալ հոդվածի բովանդակությանը, հարկ է համարում վերահաստատել հետևյալը.
1) Ընկերությունը բազմիցս հանդես է եկել պաշտոնական հայտարարություններով առ այն, որ ո՛չ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, և ո՛չ էլ իր ընտանիքի անդամներից որևիցե մեկը, չի հանդիսացել ու չի հանդիսանում ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժնետեր կամ սեփականատեր:
2) ՎիվաՍել-ՄՏՍ-ը, ինչպես նաև հայաստանյան այլ օպերատորները, ստացել են էլեկտրոնային հաղորդակցության ցանցի կառուցելու և բջջային կապի տրամադրման լիցենզիաներ, որոնք գործում են բացառապես Հայաստանի Հանրապետության սահմաններում: Բջջային օպերատորի ցանցից դուրս, որևիցե այլ ցանցում, բջջային օպերատորի բաժանորդը օգտվում է կապի ծառայություններից ռոումինգի շրջանակներում: ՎիվաՍել-ՄՏՍ-ը կատարել է տարբեր նորամուծություններ, սակայն ռոումինգի ծառայությունը դրանց թվին չի պատկանում և հանդիսանում է ոլորտի ստանդարտ:
3) ՎիվաՍել-ՄՏՍ-ը չէ, որ ներդրել է ռոումինգ Հայաստանի և Արցախի միջև: Հայաստանի և Արցախի միջև ոոումինգը գործել է նախքան ՎիվաՍելի շուկա մուտք գործելը՝ Հայաստանում բջջային կապի ոլորտում մենաշնորհի ժամանակներից ի վեր: Ընդ որում՝ Ընկերությունն առաջարկում է ռոումինգի ամենացածր սակագները՝ դեպի Արցախ մուտքային զանգերի, ինչպես նաև՝ Արցախից Հայաստան զանգահարելու համար:
4) Ինչ վերաբերում է Արցախում ռոումինգին առհասարակ, ընկերությունը «Ժամանակ» օրաթերթին և այլ ԶԼՄ-ներին առաջարկում է ծանոթանալ հետևյալ նյութերին և այսուհետ հարցին անդրադառնալ՝ ճանաչելով դրա էությունը.
• ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (02.09.2018թ.)՝ Փաշինյանը հույս ունի, որ Արցախում կապի նոր օպերատոր կհայտնվի, որի արդյունքում կնվազի ռոումինգի գինը
• Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Արայիկ Հարությունյան (31.05.2018թ.)
Արցախում վերանում է «Ղարաբաղ Տելեկոմի» մենաշնորհը. պետնախարար Արայիկ Հարությունյանը դիմել է ՀՀ-ում գործող 3 օպերատորներին
Ինչպես երևում է վերը նշվածից՝ ռոումինգի լինել-չլինելու հարցը դուրս է ՎիվաՍել-ՄՏՍ-ի իրավասության շրջանակներից:
Ինչ վերաբերում է փոխկապակցման վճարին, ապա ՎիվաՍել-ՄՏՍ-ը մշտապես՝ սկսած 2009թ-ին այդ հարցն առաջին անգամ բարձրացվելուց ի վեր մշտապես կողմնակից է եղել միջազգային պրակտիկայում լայնորեն կիրառվող LRIC մեթոդիկայի հիման վրա փոխկապակցման վճարի կիրառմանը:
Ընկերությունը ամանորյա հույս է հայտնում, որ նոր տարում՝ հարցի բարձրացման տասնամյակին, վերջապես հնարավոր կլինի հրաժարվել վերացական գնահատականների և բանակցությունների հիման վրա կարգավորվող սակագների ձևավորմանը և ներդնել գիտականորեն հիմնավորված մեթոդիկա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայտնում է, որ պատրաստ է այդ հարցում ցուցաբերել իր աջակցությունը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին»,-ասված է ՎիվաՍել-ՄՏՍ-ի (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ)
տարածած հաղորդագրության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին