Օգնո՞ւմ է արդյոք թունդ ալկոհոլը մարսողությանը
Միտքը, թե ալկոհոլը դրական է ազդում մարսողության վրա՝ ընդամենը պլացեբոյի էֆֆեկտ է,-հավատացնում է Der Spiegel-ը։
Հոդվածագիրը նախատոնին պատմում է փորձի մասին, երբ 20 մեծահասակի առաջարկվել է «խիտ ճաշել» պանրի ֆոնդյուով։ 32 տոկոսանոց ճարպային ուտեստը ստամոքսի համար իսկական փորձ ու փորձանք է։ Փորձարկվողների մի խմբին առաջարկվել է թեյ, մյուսին՝ կես շիշ գինի, երրորդին՝ թունդ ալկոհոլ, վերջին խմբին՝ ջուր։
Ըստ այս փորձի՝ որքան թունդ է եղել ալկոհոլը, այնքան դժվարացել է սննդի մարսումը։ Բացի այս, պարզվել , որ գինին դանդաղեցնում է ստամոքսի դատարկումը։ Ու որքան ավելի թունդ է ալկոհոլը, այնքան մարսումը ավելի է արգելակվել։
Գաստոէնտերոլոգիական ինստիտուտի տնօրեն Կրիստիան Պրինցը դա բացատրում է այսպես՝ ստամոքստը սկզբունքորեն մի ամբողջական մկան է, որն աշխատում է որպես պոմպ՝ սնունդը հրելով դեպի աղիներ։ Նրա խոսքով՝ ալկոհոլը ամենայն հավանականությամբ արգելափակում է ներվերի աշխատանքը, որոնք ստամոքսը դրդում են աշխատելու։
Որոշ խմիչքներ՝ պորտվեյնը, գարեջուրը,... որ պարունակում են դառնահամ, ստամոքսի լորձաթաղանթի որոշակի բջիջների ստիպում են թթու արտադրել։ Դա կարող է հեշտացնել մարսողությունը, բայց, ինչպես տեսնում եք ամենևին կապված չէ ալկոհոլի հետ։
Այնպես որ՝ խոսելով դառնահամ խմիչքների մասին, կարելի է ասել, որ էսպրեսոն նույն ազդեցղությունն է ունենում,- մտահանգում է հոդվածագիրը։
Իսկ Պրինցի պնդմամբ՝ յուրաքանչյուրը պիտի իմանա իր օրգանիզմի սահմանները։ Կնոջ առողջ լյարդը ի զորու է հաղթահարել 30 գր ալկոհոլը, տղամարդունը՝ 50 գրամ։ 330 մլ գարեջուրը արդեն պարունակում է 13 գր ալկոհոլ, 200 մլ գինին՝ 16 գր, 100 մլ շերրին՝ 16 գր, 20 մլ վիսկին՝ 7 գր ալկոհոլ։
Այլ խմիչքների մասին Der Spiegel-ը ոչինչ չի ասում, միայն որպես լավագույն միջոց խորհուրդ է տալիս ուտելուց հետո անշտապ զբոսնել։
Հոդվածում ոչինչ չի ասվում նաև ցրտի ազդեցության մասին։
Իսկ թե ինչպես ու ինչ ուտել տոներին՝ արդեն գրել ենք։
Հարակից հրապարակումներ`
- Ամանորյա «խորհուրդներ»…Ինչ ուտել, ինչքան ուտել, չչարչարվել ու զերծ մնալ շոփինգամանիայից
- Ինչ ուտել և չուտել Ամանորից հետո
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան