Դատարանը հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի փոփոխության միջնորդության քննարկումը
Քիչ առաջ դատարանը հետաձգեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանական խմբի միջնորդության քննարկումը։
Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանական թիմի անդամ Արամ Օրբելյանը, դատարանը նիստը հետաձգել է մինչև հունվարի 9-ը։
Նա նշեց, որ նիստը հետաձգել խնդրել է քննիչը՝ պատճառաբանելով, որ աշխատանքային ժամն ավարտվել է և ինքը շատ գործեր ունի և պետք է գնա։
«Քննիչը խնդրեց, որ քանի որ աշխատանքային ժամը վերջացել է, և քանի որ ինքը շատ զբաղված է և անձնական շատ գործեր ունի, և պարոն Քոչարյանը կարող է կալանքի տակ մնալ ևս 10 օր, չքննարկենք գրավի միջնորդությունը, ինքը պետք է գնա, և դատարանը նիստը հետաձգեց մինչև ամսի 9-ը՝ առավոտյան։ Չքննարկվեց ընդհանրապես հարց։ Մոռացավ, որ ընդհանրապես միջնորդություններն ըստ Քրեական դատավարության օրենսգրքի քննվում են անհապաղ՝ մինչև ավարտ, կալանքի գործերը քննվում են գիշերը, և ոնց որ թե ստացվում է, որ սրանից հետո ընդհանրապես գիշերը կարելի է կալանքի գործերի չգալ։ Քննիչն արհետականորեն ձգեց որոշակի ժամանակ, որովհետև ինքն ասում էր, որ ինքնաբացարկի միջնորդություն ունի այս դատավորի նկատմամբ։ Մինչև քննարկվեց ինքնաբացարկի միջնորդության համար իրեն ինչքան ժամանակ է պետք... Այո, քննիչը գտնում է, որ բոլոր դատավորները ոչ պրոֆեսիոնալ են, և միակ պրոֆեսիոնալը քննիչն է։Ամեն դեպքում, նիստը կշարունակվի հունվարի 9-ին ։ Կարծում եմ՝ կշարունակվի, և այդ ինքնաբացարկի միջնորդությունից հետո կքննարկենք արդեն գրավի միջնորդությունը»,- ասաց փաստաբանը։
Հարցին՝ ՀՀ երկրորդ նախագահը մասնակցե՞լ է նիստին, նա բացասակաան պատասխան հնչեցրեց՝ նշելով, որ նիստը տեխնիկական բնույթ էր կրում, և վերջինս չէր պլանավորել դրան մասնակցել։
Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ նիստի հետաձգման մեջ միտում տեսնո՞ւմ են, ինչին ի պատասխան՝ Արամ Օրբելյանը պատասխանեց. «Ամեն դեպքում, երբ դատարանները միջնորդությունները քննում են գիշերը, երբ կեսգիշերին մենք ասում ենք՝ «Տվեք մեզ գոնե մինչև առավոտ ժամանակ», տալիս են երկու ժամ ժամանակ, Վերաքննիչ դատարանը դրանից հետո ասում է՝ «Դե երկու ժամն ավելի քան բավարար է», քննիչն էլ ասում է՝ «Ինձ պետք է երկար ժամանակ՝ ինքնաբացարկի միջնորդություն գրելու համար», և դատարանն ասում է«Լավ, ձեզ տամ ավելի երկար ժամանակ և աշխատանքային ժամերից հետո չքննարկեմ, որովհետև քննիչն իր պնդմամբ լավ չի զգում», կարծում եմ՝ դա հիմք չէ, որպեսզի այս միջնորդությունը չքննարկվեր։ Բոլորս ենք հոգնած, տարեվերջ է, վերջին աշխատանքային օրն է, և դատարանի նիստը նշանակել ժամը 5-ին, եթե ժամը 6-ից հետո չի շարունակվելու, իմաստ չկար։ Պետք էր նիստը նշանակել ամսի 9-ին»,- ասաց պաշտպանը՝ նշելով, որ սա իրավունքի չարաշահման դասական դեպք է։
Հարցին՝ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ ի՞նչ նոր գործողություններ են արվել, Արամ Օրբելյանը շեշտեց՝ իրեն հայտնի չէ, որ որևէ նոր գործողություն կատարված լինի։
ԶԼՄ-ների ներկայացուցիչները հետաքրքրվցին նաև գրավի հնարավոր չափով, սակայն փաստաբանը նշեց, որ նման հարց իրենք չեն քննարկել։
«Դատավորն ուզում էր շարունակել նիստը, բայց ինչ-որ պահի մեկ էլ հանկարծ որոշեց, որ աշխատանքային ժամն ավարտվել է։ Քննիչը պնդեց, որ ինքը շատ կարևոր հանդիպումներ ունի, խնդրեց ժամանակը չերկարացնել, որից հետո դատարանը որոշում ընդունեց հետաձգել»,- ասաց նա։
Հարցին՝ նիստի հետաձգման շուրջ ի՞նչ դիրքորոշում ունեին նիստին մասնակցող դատախազները, Արամ Օրբելյանը նշեց՝ վերջիններս ասել են, որ նոր բան են իմացել, պետք է գնան, մտածեն։
«Ամեն դեպքում, ես տեսնում եմ իրավունքի չարաշահման կլասիկ օրինակ, այսինքն՝ ես տեսնում եմ գործը ձգձգելու կլասիկ միտում»,- ասաց պաշտպանը՝ հավելելով, որ Վճռաբեկ դատարանի՝ գործը վարույթ ընդունելու գործընթացից տեղեկություններ չունեն, ակնկալում են, որ այս հարցով նորություն կլինի մեկուկես ամսվա ընթացքում։
«ՄԻԵԴ-ի երկրորդ դիմումի հետ կապված՝ վերջնականացման փուլում էլ չգիտեմ՝ այսօր ուղարկվե՞լ է, թե չէ, որովհետև այս միջնորդության քննարկանն էինք գալիս։ Եթե հարցը վերաբերում է անձի ազատությանը, ապա պետք է քնարկվի անհապաղ, այդ թվում՝ գիշերային ժամերին»,- աաց Օրբելյանը։
Հիշեցնենք, որ դատարանն այսօր քննության էր առել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանական թիմի ներկայացրած միջնորդությունը։
Գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ միջնորդությունը պաշտպանները ներկայացրել են դեկտեմբերի 26-ին։
Հարակից հրապարակումներ`
- Ալումյան. Գրավի չափը որոշելը թողել ենք դատարանի հայեցողությանը
- Պեսկով. Այո, Պուտինը շնորհավորել է Քոչարյանին
- Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին
- Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը դատարանը կքննի վաղը
- Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանները միջնորդություն են ներկայացրել դատարան
- Վերաքննիչ դատարանի որոշումը Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները բողոքարկել են Վճռաբեկ դատարան
- Ռոբերտ Քոչարյանին միակողմանի քավության նոխազ են դարձնում, բայց «Մարտի 1-ին» եղել է երկու կողմ․ Վ. Մանուկյան
- Վիկտոր Սողոմոնյան. Իշխանության բիրտ կամայականություն է, որ Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է
- Ալումյան. Քոչարյանի դատավարությունը եղել է խայտառակ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին