Այվազովսկու անվան պատկերասրահի հավաքածուն կթվայնացվի
Ղրիմում՝ Թեոդոսիա քաղաքում, Հովհաննես Այվազովսկու անվան պատկերասրահի հավաքածուն կթվայանացվի, սակայն հստակ ժամկետներ դեռ չկան։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, լրագրողներին ասել է Ղրիմի Հանրապետության մշակույթի նախարար Արինա Նովոսելսկայան։
«Հավաքածուն դեռ չի թվայնացվել, բայց ծրագրերում է»,- ասել է նա։
Նշվել է, որ Թեոդոսիայի թանգարանը վերափոխվելու է՝ նրա հիմքի վրա հայտնվելու է թանգարանային թաղամաս։ Բացումը նախատեսվում է 2022 թվականին։
Հանրահայտ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին ծնվել է Թեոդոսիայում։ Նրա կողմից ստեղծված պատկերասրահը Ռուսաստանի հնագույն թանգարաններից մեկն է։ Այնտեղ պահվում է ծովանկարչի ամենամեծ հավաքածուն՝ 416 աշխատանք, այդ թվում «9-րդ ալիք» հանրահայտ կտավը։
Պատկերասրահը գտնվում է այն տանը, որը կառուցել է Այվազովսկին 1848 թվականին, ավելի ուշ նկարիչը դրան ավելացրել է մեծ ցուցասրահ։ Այժմ պատկերասրահի կազմում 6 շինություն է՝ երեք հիմնական և երեք օժանդակ։
Հովհաննես Այվազովսկին ծնվել է 1817 թվականին Ղրիմում՝ Թեոդոսիա քաղաքում, աղքատ հայ ընտանիքում։ Իր ընտանիքի ազգանունն Այվազյան էր։ Թեոդոսիայի հայկական եկեղեցու ծննդյան և մկրտության մատյանում Այվազովսկու ծնունդը գրանցված է՝ Գևորգ Այվազյանի որդի Հովհաննես: Նկարչի նկարներից մի քանիսը կրում են այս ստորագրությունը՝ «Հովհաննես Այվազյան»: Այվազովսկու նախնիները Գալիցիայի հայերից էին, ովքեր XVII–րդ դարում Գալիցիա էին գաղթել Արևմտյան Հայաստանից։ Նրա՝ որպես նկարչի տաղանդը, իր համար ճանապարհ է բացել դեպի Սիմֆերոպոլ քաղաքի գիմնազիա, իսկ հետագայում՝ դեպի Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա, որը Հովհաննես Այվազովսկին ավարտեց ոսկե մեդալով։ Ստեղծել է 6000-ից ավելի կտավ, հիմնականում ծովանկարներ: Նա չի անտեսել նաև հայրենի բնաշխարհը, հայկական թեմատիկան: Աշխատել է շատ արագ, տեսողական վիթխարի հիշողությամբ։ Իր հաջողակ ստեղծագործական գործունեության ընթացքում վաստակած զգալի գումարներով Այվազովսկին բացել է արվեստի դպրոց և պատկերասրահ իր հարազատ Թեոդոսիա քաղաքում։ Հ.Այվազովսկին վախճանվել է 1900 թվականին։ Այվազովսկին թաղված է Թեոդոսիայում՝ հայոց միջնադարյան Սուրբ Սարգիս եկեղեցու բակում։ 1903 թ.նկարչի այրին մարմարե շիրմաքար է տեղադրել, որը իտալացի քանդակագործ Լ.Բիոջոլիի աշխատանքն է։ Շիրմաքարին գրաբար փորագրված են պատմահայր Մովսես Խորենացուխոսքերը. «Մահկանացու ծնեալ անմահ զիւրն ։
Հարակից հրապարակումներ`
- Սիմֆերոպոլի օդանավակայանում հնարավոր է հայտնվի Այվազովսկու բնօրինակ կտավներից
- Սիմֆերոպոլի օդանավակայանը կկրի Այվազովսկու անունը
- Աճուրդում Այվազովսկու կտավը վաճառվել է գնահատվածից ավելի թանկ
- Christie's-ի թոփ-լոտերից է Հովհաննես Այվազովսկու «Արևածագը Վենետիկում» կտավը
- Մոսկվայում բացվելու է Այվազովսկու նկարների և Բուլգակովի ձեռագրերի ցուցահանդեսը
- «Ռուսաստանի թանգարանների գանձերը» ցուցահանդեսում ներկայացված է Այվազովսկու կտավը
- Այվազովսկու պատկերասրահը մնում է Ղրիմի սեփականությունը
- Այվազովսկու կտավը՝ Christie's աճուրդի թոփ-լոտ
- Առաջարկվել է Սիմֆերոպոլի օդանավակայանն անվանել ի պատիվ Այվազովսկու կամ Գրինի
- Այվազովսկու աշխատանքները ցուցադրվելու են Նավաշինարարի օրվան նվիրված ցուցահանդեսում
- Այվազովսկուն նվիրված ցուցահանդեսը կարող եք վայելել ևս մեկ ամիս
- Այվազովսկու ցուցահանդեսը շուրջ 44 հազար այցելու է ունեցել
- Հանրահայտ ծովանկարիչ Այվազովսկու ձմեռային բնանկարները
- Շվեյցարիայում աճուրդում հայտնաբերվել է Այվազովսկու գողացված կտավը
- Այվազովսկուն նվիրված ցուցահանդեսը մեկ շաբաթում ունեցել է հազարավոր այցելուներ
- Այվազովսկին պատկանում է աշխարհին. Ռուսական պետական թանգարանի տնօրեն
- Այվազովսկուն դրսում ճանաչում են հիմնականում որպես ծովանկարիչ, բայց նրա արվեստը բազմազան է. Անդրեաս Ռուբիյան
- Հովհաննես Այվազովսկու «Քաոս»-ն արդեն Ազգային պատկերասրահում է
- Այվազովսկուն նվիրված ցուցահանդեսը նկարչին նորովի է բացահայտելու