Պուտինը շարունակում է ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հետ ակտիվ շփումները
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսային զրույցներ է ունեցել Ղազախստանի ու Տաջիկստանի նախագահների հետ:
Կրեմլի պաշտոնական էջում հրապարակված տեղեկատվության համաձայն, քննարկվել են երկկողմ հարաբերությունների վերաբերյալ առանցքային հարցեր, ինչպես նաև եվրասիական տարածաշրջանում համագործակցության, նաև միջազգային արդի խնդիրներ:
Նշվում է, որ նրանք ամանորի մաղթանքներ են փոխանակել:
Հիշեցնենք, որ այսօր Մոսկվայում տեղի է ունեցել Բելառուսի նախագահի ու ՌԴ նախագահի հանդիպումը: Ավելի վաղ, դեկտեմբերի 27-ին Մոսկվայում կայացել էր Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Փաշինյանի ու Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Երեկ Ռուսաստանի նախագահը հեռախոսային զրույց էր ունեցել նաև Ղրղզստանի նախագահի հետ: