Հայաստանում այս տարի ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների թիվն ավելացել է
Հայաստանում հանցագործությունների թիվն այս տարվա հունվար-նոյեմբերին ավելացել է: ԱՎԿ հրապարակած տվյալների համաձայն, հանրապետությունում 11 ամիսներին գրանցվել է 20 267 հանցագործություն, 2017-ի հունվար-նոյեմբերին` 17 898 հանցագործություն:
Նախորդ տարվա համեմատ ավելացել են միջին ծանրության, ծանր, առանձնապես ծանր հանցագործությունների թիվը:
Համեմատության համար նշենք, որ այս տարի հունվարից նոյեմբեր գրանցվել է առանձնապես ծանր 209 հանցագործություն, նախորդ տարի` 161: Ավելացել են նաև հրազենի, ռազմամթերքի գործադրմամբ հանցագործությունների թիվը, 2018-ին գրանցվել է 53 դեպ, 2017-ի` 49-ի փոխարեն: Աճել է հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված այլ հանցագործությունների թիվը` այս տարվա 11 ամիսներին գրանցվել է 414 դեպք, նախորդ տարի` 309-ը:
Ավելացել են երթևեկության խախտումների, մահվան ելքով պատահարների թիվը: Այս տարվա հունվար-նոյեմբերին գրանցվել է մահվան ելքով 205 պատահար, նախորդ տարվա 159-ի փոխարեն:
Մանրամասները` աղյուսակում:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին