Տնտեսություն 11:41 29/12/2018 Հայաստան

«Գալաքսի» ընկերությունների խումբը 2018-ը ամփոփել է դրական ցուցանիշներով, 2019-ին խոշորագույն ծրագիր է խոստանում

«Գալաքսի» ընկերությունների խմբում 2018 թվականը նշանավորվել է որպես նոր նախագծերի իրականացման, թիմերի ընդլայնման և սոցիալական պատասխանատվության ծրագրերի կյանքի կոչման տարի։ 1999թ.-ից գործող ընկերությունների խումբը ամփոփել է 2018թ. արդյունքները դրական ցուցանիշով՝ որպես պատասխանատու բիզնես Հայաստանի Հանրապետությանը փոխանցելով ավելի քան 13 միլիարդ ՀՀ դրամ (ավելի քան 27 միլիոն դոլար) հարկային վճարումների տեսքով. հաղորդում են ընկերության մամուլի ծառայությունից:

«Երկրի շարժիչ ուժը առողջ գործարար միջավայրն է, ու մեզ համար առանցքային նշանակություն ունի պրոֆեսիոնալիզմն ու բարձր որակական պատրաստվածությունը բոլոր այն ոլորտներում, որտեղ ներկայացված ենք։ Մեզ համար հավասարապես կարևոր է նաև սոցիալական պատասխանատվությունը մեր մասնագիտական համայնքի ու երկրի առջև, ոլորտային ինովացիաների ու սոցիալական ծրագրերի միջոցով մարդկանց կյանքի որակի բարելավումը։ Շնորհակալ եմ մեր թիմակիցներին, մեր տեղական ու միջազգային գործընկերներին, մեր երկրին ու հանրությանը «Գալաքսի» ընկերությունների խմբի այս տարվա ծրագրերում առանցքային մասնակցության համար»,- նշել է «Գալաքսի կոնցեռնի» գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը։

«Գալաքսի» խումբը միավորում է 15 ընկերություններ՝ ավելի քան 3000 աշխատակիցներով։ 2018թ. դեկտեմբերի տվյալներով ընկերությունների խմբում միջին ամսական աշխատավարձը 315,000 ՀՀ դրամ է, իսկ որոշումների կայացման պաշտոններում կանայք կազմում են 42%-ը, ինչ բացառիկ ցուցանիշ է ոչ միայն Հայաստանի, այլև եվրոպական ու ամերիկյան խոշոր կորպորացիաների համար։ «Գալաքսի» ընկերությունների խումբը Հայաստանում ներկայացված է ՏՏ և հեռահաղորդակցության, վաճառքների և սպասարկման, անշարժ գույքի և շինարարության ոլորտներում։

«Այս տարի Ucom-ը հայտարարել էր թվային փոխակերպման մասին. մենք այլևս սովորական հեռահաղորդակցության օպերատոր չենք, այլ թվային ծառայություններ ստեղծող ու մատուցող ընկերություն։ Այդ առումով, 2018-ին հանդես ենք եկել մի շարք նորարարական առաջարկներով, որոնք հիմք են հանդիսանում Ucom-ի SaaS՝ ծրագիրը որպես ծառայություն մատուցելու ուղղության։ Շարունակել ենք աջակցել Արմաթ լաբորատորիաների միջոցով ինժեներական մտքի զարգացմանը նպաստող կարևորագույն նախագծերին և մրցույթներին։ Արդյունքում Հայաստանը ներկայացնող պատանի ինժեներները հնարավորություն ստացան մրցելու Մեխիկոյում 180 երկրներից ժամանած թիմերի հետ», - նշել է «Գալաքսի» խմբում հանդես եկող «Յուքոմ» ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

«Կարծում եմ, որ 2018 թվականը իսկապես հաջողված և արդյունավետ տարի էր, քանի որ մենք ունեցանք մեր ամենակարևոր նվաճումներից մեկը՝ IUNetworks-ը դուրս եկավ միջազգային հարթակ: Ի պատիվ հայկական ՏՏ ոլորտի՝ մեր ընկերության առաջարկած նորարարական լուծումները հաղթող ճանաչվեցին Տաջիկիստանի և Ղրղզստանի պետական ծառայությունների էլեկտրոնային կառավարման անցումն ապահովող ծրագրի միջազգային մրցույթներում, ինչի համար ես իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում մեր թիմին հսկայական և նվիրական աշխատանքի համար»,-ասել է «Գալաքսի» խմբում հանդես եկող «ԱյՅու Նեթվորքս» ընկերության գլխավոր տնօրեն Վահրամ Մերանգուլյանը։

«2018 թվականը իհարկե լի էր մարտահրավերներով և դժվարություններով, սակայն Yerevan mall-ը կարողացավ պահպանել իր որդեգրած ուղին՝ դառնալ քաղաքացիների սիրելի ժամանցային վայրերից մեկը՝ ապահովելով բարձրակարգ և էքսկլյուզիվ ծառայություններ։ Անցնող տարվա ընթացքում Yerevan mall-ը գործարկեց նաև իր նոր առևտրաժամանցային հատվածը՝ Yerevan Gallery-ն, որը տարբերվում է իր ինքանտիպ ճարտարապետությամբ և դիզայնով»,-նշել է «Գալաքսի»  խմբում հանդես եկող «Երևան մոլ» առևտրի և ժամանցի համալիրի գլխավոր տնօրեն Վազրիկ Սեկոյանը։

«Գալաքսի» ընկերությունների խումբը ի դեմս կառավարման խորհրդի անդամների և խմբի կազմում հանդես եկող ընկերությունների 2018-ին ևս իրականացրել են սոցիալական պատասխանատվության ծրագրեր՝ շարունակելով զինել ՀՀ և պաշտպանության բանակի շփման գիծը պաշտպանական համակարգերի տեղադրմամբ, աջակցելով ինժեներական, ծրագրավորման և ռոբոտաշինական կրթական ծրագրերին, ստեղծարար ու մշակութային մեկ տասնյակ ծրագրերի իրականացմանը առանցքային մասնակցություն ցուցաբերելով։

«Գալաքսի» ընկերությունների խմբի կառավարման խորհուրդը՝ Գուրգեն Խաչատրյանի և Արտյոմ Խաչատրյանի նախագահությամբ, 2019-ի համար հայտարարում է խոշորագույն ու հանրային նշանակության ծրագրի մեկնարկի մասին, որի մանրամասները հանրային քննարկման կներկայացվի շուտով։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:09
Գործող վարչախումբը հարվածներ է հասցնում հայոց լեզվի վարկին և հեղինակությանը. Մենուա Սողոմոնյան
«Մայրենիի միջազգային օրն առիթ է ասելու, որ գործող վարչախումբը հայոց լեզվի հեղինակության բարձրացումը, զարգացումը, ոչ միայն իր...
Աղբյուր` Panorama.am
13:08
Մանկապարտեզները կառուցելու համար Նիկոլ Փաշինյանը Աշոտիկի բերնի՞ց է կտրում. Ռուբեն Մխիթարյան
«Մանկապարտեզները կառուցելու համար Նիկոլ Փաշինյանը գումարներն իր տնի՞ց է բերում,  Աշոտիկի բերնի՞ց է կտրում։ Եկեք՝ ճիշտ...
Աղբյուր` Panorama.am
12:56
Հայաստանում մի շարք ճանապարհներ փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ»...
Աղբյուր` Panorama.am
12:52
Տեղումներն ու ջերմաստիճանի նվազումը կշարունակվեն. Հիդրոմետ
Փետրվարի 21-ի ցերեկը, 22-23-ին հանրապետության տարածքում սպասվում է ձյուն, 21-ի ցերեկն առանձին շրջաններում և Երևանում՝ շատ ուժեղ, լեռնային...
Աղբյուր` Panorama.am
12:52
Նորք Մարաշում բախվել են 5 մեքենաներ, վնասվել է գազատար խողովակը, որից առկա է եղել արտահոսք
Փետրվարի 20-ին, ժամը 21:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորք Մարաշ 8-րդ փողոցի տներից մեկի...
Աղբյուր` Panorama.am
12:42
Չնայած ձյան առատ տեղումներին՝ «Զվարթնոց» օդանավակայանն ապահովել է անվտանգ թռիչք-վայրէջքներ
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանն ապահովել է անվտանգ թռիչք-վայրէջքներ:   «Չնայած նախորդ օրվա ձյան առատ...
Աղբյուր` Panorama.am
12:30
Մարտի 1-ից նույնականացման միջոցներով դրոշմավորումը պարտադիր կլինի նոր ապրանքախմբերի համար
Հայաստանում 2023 թվականից փուլային եղանակով ներդրվում է ապրանքների թվային դրոշմավորման  գործընթացը: Նույնականացման միջոցներով արդեն իսկ...
Աղբյուր` Panorama.am
12:26
Որդիս բանակից վերադարձավ, իրար հետ կարճ շատ կարևոր զրույց ունեցանք. Ռուբեն Մխիթարյանը՝ Գյումրու ընտրություններին մասնակցելու որոշման մասին
Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը Գյումրիում կայանալիք արտահերթ ընտրություններին մասնակցելու որոշումը կայացրել է վերջին  15-20 օրվա ընթացքում։...
Աղբյուր` Panorama.am
12:16
Զելենսկին ստում է թե մերժել է ԱՄՆ-ի առաջարկած հանքային գործարքը. Ռուբիո
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ Վլադիմիր Զելենսկին ստել է, երբ ասել է, թե մերժել է ուկրաինական հանքանյութերի վերաբերյալ ԱՄՆ-ի...
Աղբյուր` Panorama.am
12:12
Լիլիթ Գալստյանն ԵԱՀԿ ԽՎ-ում առաջարկել է առաքելություն ուղարկել Բաքու՝ դիտարկելու հայ գերիների նկատմամբ ընթացող դատավարական ֆարսը
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԵԱՀԿ ԽՎ  պատվիրակության անդամ Լիլիթ Գլստայանը ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանում հանդես է եկել ելույթով՝ ...
Աղբյուր` Panorama.am
12:05
Սոս Հակոբյան. Առավոտը բարի չէր Տիգրան Ավինյանի և ԱՆԻՖ-ի համար
«Առավոտը բարի չէր Տիգրան Ավինյանի և ԱՆԻՖ-ի համար (եթե այն դեռ գոյություն ունի), այս անգամ ոչ թե ձյան, այլ արդարադատության...
Աղբյուր` Panorama.am
11:34
Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվն անհանգստացնող կերպով աճում է. Նոր ցուցակում ներառված են նաև լրագրողներ
Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվն արագորեն աճում է։ «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը պատրաստել է զեկույց. ըստ Ադրբեջանի...
Աղբյուր` Panorama.am
11:27
Իտալիան նվաuտաgnւgիչ է որակել Էստոնիայի «Եվրատեսիլի» երգը
Codacons կազմակերպության իտալացի իրավապաշտպանները նվաստացուցիչ են անվանել Espresso Macchiato երգը, որը էստոնացի ռեփեր Թոմի Քեշը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
11:19
Համագործակցություն, կոալիցիա իշխանության հետ բացառում եմ. Մարտուն Գրիգորյան
«Ես շնորհակալ եմ Աստծուն, որ տվել է ինձ ուժ, շնորհք, թասիբ, որ ես կարողանամ կայանալ որպես մարդ, գործարար։ Բոլորը Գյումրիում մեզ լավ...
Աղբյուր` Panorama.am
11:17
Երևանի բակերից մեկում վիճաբանnւթյnւն է եղել, 16-ամյա երիտասարդին դանակաhարել է 49-ամյա հարևանը
Փետրվարի 20-ի ժամը 23.07 ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել «Սուրբ Աստավածամայր» ԲԿ-ից, որ դանակով...
Աղբյուր` Panorama.am
11:10
Ձյան ծածկի բարձրությունը հասնում է մինչև 120սմ, երկու օրում թափվել են ամսական նորմայի չափ տեղումներ
Վերջին անգամ նման հզոր ցիկլոնային շրջանառություն հանրապետությունում ունեցել էինք 2016 թվականի հունվարի 1-2-ի
Աղբյուր` Panorama.am
11:08
ՌԴ-ի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները մի քանի անգամ գաղտնի հանդիպել են Շվեյցարիայում. Reuters
Reuters -ի  աղբյուրների համաձայն՝ ՌԴ-ի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների՝ Շվեյցարիայում կազմակերպած գաղտնի հանդիպումները տեղի են ունեցել անցած...
Աղբյուր` Panorama.am
11:03
Զինված ուժերում հետաձգվել են երդման արարողությունները, ժամանակավորապես արգելվել են ազատ արձակումներն ու արձակուրդների տրամադրումը
Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, ինչպես նաև սուր շնչառական վարակների ներթափանցումը և տարածումն անձնակազմի շրջանում կանխելու նպատակով...
Աղբյուր` Panorama.am
10:38
Հստակ ու վստահ ասում եմ՝ Գյումրիի շունչը բացվելու է տուրիզմով, և մենք ունենք այդ ծրագիրը. Մ. Գրիգորյան
«Գյումրիում տուրիզմի զարգացումը չպետք է թողնել միայն մասնավորի հույսին։ Քաղաքապետն ու քաղաքապետարանն  այս առումով մեծ անելիք ունեն,...
Աղբյուր` Panorama.am
10:29
Չինաստանում չղջիկների մոտ նոր կորոնավիրուս է հայտնաբերվել
Չինաստանում չղջիկների մոտ հայտնաբերվել է նոր կորոնավիրուս, որը նման է COVID-19-ին։ Իզվեստիայի հաղորդմամբ, այս մասին փետրվարի 21-ին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
10:11
Ստամբուլի իշխանությունները ձյան տեղումների պատճառով չեղարկել են դպրոցներում դասերը
Ստամբուլի իշխանությունները ձյան տեղումների պատճառով չեղարկել են դասերը քաղաքի դպրոցներում, արգելել են մոտոցիկլետով առաքիչներին օգտվել...
Աղբյուր` Panorama.am
10:06
Մարտուն Գրիգորյան. Այն, ինչ տեղի ունեցավ Գյումրիում, չպետք է հանդուրժել
«Բոլորս գիտենք, մեծ հաշվով գյումրեցիների ձայնը խլված է։ Գյումրեցիներն ընտրել էին իրենց քաղաքապետին։ Տեսանք՝ ինչ եղավ։...
Աղբյուր` Panorama.am
10:05
Երևանի մետրոպոլիտենն աշխատում է բնականոն հունով
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենն աշխատում է բնականոն հունով։ «Նկատի ունենալով մեր թեժ գծին ձեր բազմաթիվ հեռախոսազանգերը՝...
Աղբյուր` Panorama.am
09:59
«Աստղագիտություն» և «Կենսաբանություն» առարկաների հանրապետական օլիմպիադաները հետաձգվել են
Փետրվարի 21-ին Բյուրականի աստղադիտարանում, իսկ փետրվարի 22-ին և 23-ին Երևանի թիվ 118 ավագ դպրոցում պետք է կայանային համապատասխանաբար...
Աղբյուր` Panorama.am
09:44
Ռոնալդո, Ռոնալդու, թե՞ Մեսսի
Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն խոսել է այն մասին, թե ով է ավելի լավ խաղացողը՝ ինքը,  «Ինտեր Մայամիի» հարձակվող...
Աղբյուր` Panorama.am
09:42
Փետրվարի 21-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 21-ին ժամը 09։15-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 391.77  դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:28
Ռուբեն Վարդանյանի բարձրաձայնած խնդիրները վկայում են մեր հայրենակիցների անպաշտպան լինելու հանգամանքի մասին․ Աբրահամյան
«Ադրբեջանը «դատավարությունն» օգտագործում է որպես մահաբեր զենք` Հայաստանին շանտաժի ենթարկելու և նոր զիջումներ կորզելու համար»
Աղբյուր` Panorama.am
09:15
Բուք, ձյուն , մերկասառույց. Ճանապարհների վիճակը՝ ժամը 9-ի դրությամբ
Փետրվարի 21-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Աբովյանի, Սևանի, Գավառի, Մարտունիի, Իջևանի, Նոյեմբերյանի, Ճամբարակի, Բերդի,...
Աղբյուր` Panorama.am
09:08
ԵՊՀ-ն քիչ առաջ հայտարարեց, որ դասերը հեռավար են
Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով ԵՊՀ-ում այսօր դասերը կանցկացվեն հեռավար ձևաչափով։ Րոպեներ առաջ նման հայտարարություն է տարածել ԵՊՀ-ն։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան
10:52 20/02/2025

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}