Եվրոպայում մի քանի միլիարդ եվրոյի մեգանախագիծ են ծրագրել
Գերմանիայի իշխանությունները հավանություն են տվել Գերմանիայի և Դանիայի միջև ստորջրյա թունելի շինարարության նախագծին: Լենտա.ռու-ի հաղորդմամբ, դրա ընդհանուր արժեքը գնահատվում է 8 միլիարդ եվրո: Ծրագրվում է, որ թունելը կկապի երկու կղզի՝ գերմանական Ֆեմարնը և դանիական Լոլանը:
Երկարությունը կկազմի 19 կիլոմետր: Ներսում կլինի 4 գծանի ավտոմայրուղի, նաև երկու երկաթուղագիծ: Շինարարության ավարտից հետո կառույցը կդառնա Դանիայի կառավարության սեփականությունը: Միջոցների մի մասը կհատկացվի ԵՄ բյուջեից:
Ներկայումս Ֆերնանը մայրցամաքային Գերմանիայի հետ կապված է ավտոմայրուղով: Սպասվում է, որ նոր թունելը թույլ կտա մեծացնել երթևեկության արագությունը և պահանջված կլինի Գերմանիայի Համբուրգ, Բրեմեն և Հաննովեր քաղաքների, նաև Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենի և Շվեդիայի Մալմյո քաղաքների բնակիչների կողմից: