Տաքսիստների «կրակած» գներն ու «քուր, կներես, մոտս կոպեկ չկա»-ն
Գաղտնիք չէ, որ Ամանորի նախաշեմին Հայաստանում սննդամթերքը, առաջին անհրաժեշտության ապրանքներն ու ծառայությունները զգալի թանկանում են։ Անհիմն, կամայական կերպով թանկանում են նաև տաքսի ծառայությունների գները՝ ինչպես անհատ, այնպես էլ բջջային հավելվածներով աշխատողների։ Վարորդները մտածում են՝ «դե ծանր-ծանր դուրս է եկել սուպերմարկետից, ոնց էլ լինի՝ նստելու է տաքսի, սպասի ավելի թիվ կրակեմ։ Հո չի՞ասելու՝ չէ» ։
Տաքսու վարորդների թիրախում են հայտնվում նաև տոնական օրերին հարազատներին հյուր գնացած և սեփական ավտոմեքենա չունեցող քաղաքացիները, որոնք, ստիպված քաղաքային տրանսպորտին անհույս սպասելով՝ ի վերջո կրկնակի վճարելով՝ տուն են հասնում։
Հասկանալի է, որ բոլորը ցանկանում են այս օրերին մի փոքր ավելի եկամուտ ստանալ, բայց երբ դա դառնում է մոլուցք, արվում է ուրիշի գրպանն անխղճորեն մաքրազարդելու կամ դիմացինին հիմարի տեղ դնելու հաշվին, անցնում է ամեն չափ ու սահման։ Էլ չենք ասում անհատ տաքսիների մասին, որոնց տերերը երբեմն մտքին եկած թիվն են պահանջում, իսկ մանր վերադարձնելու պահին էլ հանկարծ հիշումն՝ «քուր, կներես, մոտս կոպեկ չկա»։
Երբ բջջային հավելվածով աշխատող հայտնի տաքսի ծառայություններից մեկի մեկնարկային սակագինը սկսվում է 900 դրամից, ամենաշատը որ կարող ես անել, նշված ծառայությունից չօգտվելն է, իսկ այ զարմալ չարժե, լավագույն դեպքում՝ մտքում մեկ-երկու «գեղեցիկ» խոսք ասել։
Ինչևէ, սա Հայաստանն է, ուր տոնական օրերին շատ ծառայությունների վերահսկողությունն ուղղակի զրոյական մակարդակի վրա է շարունակում մնալ։ Արդյունքում տուժում է հասարակ քաղաքացին։
Հարակից հրապարակումներ`
- Ո՞ր դեպքում պետք է անհատ տաքսու վարորդներն ազատվեն հարկերից
- Բացահայտվել է հանցավոր սխեմա․ տաքսու վարորդներից շորթմամբ վերցրել են օրական 700-1000 դրամ
- Տաքսու վարորդները հանդիպեցին տրանսպորտի նախարարի հետ
- Որոշ տաքսիստներ «մինիմալները» թանկացրել են 100-200 դրամով. «Հրապարակ»
- «Զվարթնոց»-ում տաքսի ծառայություն մատուցող ընկերություններն ուժեղացված հսկողության տակ կլինեն
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում