Արդյո՞ք կարելի է դադարեցնել միջնորդության քննությունն աշխատանքային ժամն ավարտվելու հիմքով
«Միջնորդության քննարկման հատուկ օրենսդրական ընթացակարգ չկա։ Դատարանի հայեցողության վրա է մնում, կարող է և ժամը 18։00-ին ավարտել, կարող է և չավարտել։ Ազատ մոտեցման տեղ կա»,- ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը՝ պատասխանելով Panorama.am-ի հարցին, թե արդյո՞ք օրենքով սահմանված է կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդության քննության կարգը, արդյո՞ք կարելի է դադարեցնել միջնորդության քննությունն աշխատանքային ժամն ավարտվելու հիմքով։
Տ. Աթանեսյանի խոսքով, որպես կանոն պրակտիկայում աշխատում են 1-2 նիստով ավարտել, արագ անել՝ հասկանալով, որ մարդ է, ազատազրկված է, բայց ոչինչ չի արգելում դա անել մի քանի օր հետո, օրենսդրական սահմանափակումներ չկա։
Հիշեցնենք, որ նախօրեին քննվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանական թիմի ներկայացրած միջնորդությունը։ Դատական նիստը հետաձգվել է, շարունակվելու է հունվարի 9-ին։ Պաշտպանական թիմի անդամ Արամ Օրբելյանը լրագրողներին ասել է, որ նիստը հետաձգել խնդրել է քննիչը՝ պատճառաբանելով, որ աշխատանքային ժամն ավարտվել է և ինքը շատ գործեր ունի և պետք է գնա։
Հարակից հրապարակումներ`
- Դատարանը հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի փոփոխության միջնորդության քննարկումը
- Պեսկով. Այո, Պուտինը շնորհավորել է Քոչարյանին
- Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին
- Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը դատարանը կքննի վաղը
- Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանները միջնորդություն են ներկայացրել դատարան
- Վերաքննիչ դատարանի որոշումը Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները բողոքարկել են Վճռաբեկ դատարան
- Ռոբերտ Քոչարյանին միակողմանի քավության նոխազ են դարձնում, բայց «Մարտի 1-ին» եղել է երկու կողմ․ Վ. Մանուկյան
- Ստեփանակերտում ցույց է անցկացվել՝ ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման. Yerevan.today
- Ռոբերտ Քոչարյանի գործով ՄԻԵԴ գանգատը պատրաստ է
- Քոչարյանի փաստաբան. Թիվ 0038 հրամանն ու մարտի 1-ի դեպքերն ընդհանրապես իրար հետ փոխկապակցված չեն
- Ալումյան. Քոչարյանի դատավարությունը եղել է խայտառակ
- Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ստացել են Վերաքննիչ դատարանի որոշումը
- Արման Թաթոյանն այցելել է Ռոբերտ Քոչարյանին
- Ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի հավաքի մասնակիցները Դատախազության շենքի մոտ են
- Ռուբեն Սահակյան. Քոչարյանին կալանավորելը միանշանակ քաղաքական որոշում է
- Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ վերաքննիչ որոշումը հրապարակվեց
- Նախագահը հստակ իրավասու էր հայտարարելու արտակարգ դրություն․ Քոչարյանի անգլիացի փաստաբան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան