
Նախատեսված է մինչև 2021-ը բարձրալեռ գյուղերը ապահովել բնական գազով. Ախալքալաքի քաղաքապետ
Ախալքալաքի մունիցիպալիտետում գյուղական ճանապարհների ասֆալտապատումն առաջնային խնդիր են համարում։ Հաջորդ տարի տեղական իշխանությունները նախատեսում են ասֆալտապատել գյուղական մի քանի ճանապարհահատվածներ։ Jnews-ի հաղորդմամբ, հայտնել է Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը։
Բացի այդ, Ազավրեթ և Դիլիսկա գյուղերում նախատեսվում է դպրոցների կառուցում, ինչպես նաև Խորենիա գյուղում ջրամատակարարման գծի անցկացում և Գումբուրդու գյուղում մանկապարտեզի կառուցում: Յուրիկ Ունանյանն ասել է, որ ֆինանսական աջակցության դեպքում, նրանք նախատեսում են ասֆալտապատել բոլոր գյուղական ճանապարհները:
Ախալքալաքի մունիցիպալիտետի 22 գյուղերում դեռևս չկա բնական գազ: Քաղաքապետ Յուրիկ Ունանյանի խոսքերով, պետությունը մինչև 2021 թ. նախատեսել է բոլոր բարձրալեռ գյուղերը ապահովել բնական գազով: Նրանք հուսով են, որ պետությունը կօգնի և Ախալքալաքի մունիցիպալիտետի գյուղերին:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին