Էդգար Ռայթը «Օսկարի» վերաբերյալ գրազ է պարտվել Ջեյմս Վանին
Ավստրալացի ռեժիսոր Ջեյմս Վանը պատմելով «Աքվամեն» ֆիլմի ստեղծման տարբեր դժվարությունների մասին, խոսել է նաև զվարճալի գրազի մասին՝ իր գործընկեր «Մանկիկը դրայվի մեջ» և «Շոն անունով զոմբի» -ի հեղինակ բրիտանացի ռեժիսոր Էդգար Ռայթի հետ:
rg.ru-ն գրում է, որ 2016 թվականին Ռայթը թվիթ է հրապարակել, որում խոստացել է անձամբ «Օսկար» հանձնել Ջեյմս Վանին, եթե նա իր ֆիլմում հղում ներառի 60-ականներին նկարահանված «Սթինգրեյ» բրիտանական մուլտսերիալից:
«Աքվամենում» հղումը կա. հեռուստացույցով, որը կոտրում է հերոսուհին՝ Նիքոլ Քիդմանը, հենց այդ շոուն է ցուցադրվում: Վանը հաստատել է, որ «Սթինգրեյը» ֆիլմում հայտնվել է հենց Ռայթի թվիթից հետո: Հիմա ռեժիսորը սպասում է, թե երբ Ռայթը կդիտի ֆիլմն ու կկատարի խոստումը:
Իր հերթին Ռայթը խոստովանել է, որ տեղյակ է գրազի կատարման պայմանների մասին և թեև դեռ չի դիտել «Աքվամենը», կատակով խնդրել է Ակադեմիային օգնել իրեն: