Լուկաշենկոն Պուտինին ասել է` միմյանց ձանձրացրել են
Բելառուսի նախագահ Ալքեսանդր Լուկաշենկոն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին շնորհակալություն է հայտնել Նոր տարվա նախօրեին իրեն Մոսկվա հրավիրելու համար:
«Ես կատակով ասացի, մենք ձանձրացրել ենք միմյանց»,-«Բելտա»-ի փոխանցմամբ ասել է Լուկաշենկոն:
Նրա խոսքով, քննարկման ենթակա բազմաթիվ հարցեր կան:
«Դա մեր աշխատանքն է, որրևէ տեղ դրանից փախչել չենք կարող, քանի որ հեռանկարային բազմաթիվ հարցեր պետք է լուծել»,-նշել է Բելառուսի ղեկավարը` ավելացնելով, որ դեկտեմբերի 25-ին կայացած հանդիպումից հետո երկու երկրներում ստեղծված խմբերն աշխատել են մի շարք հարցերի վրա, որպեսզի դրանք հետագայում խոչընդոտ չդառնան ինտեգրացիոն ճանապարհին:
Լուկաշենկոն ուրախություն է հայտնել, որ կարողացել են գտնել այդ հարցերի լուծումները:
Ըստ աղբյուրի, երկրների ղեկավարները շնորհավորել են իրար առաջիկա տոների կապակցությամբ, իրար բարեմաղթանքներ հղել:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան