Մունկի կտավները կորել են
Օսլայում Ստեներսենա թանգարանից կորել է նորվեգացի էքսպրեսիոնիստ Էդվարդ Մունկի վեց կտավ։ Գազետա.ռու կայքը, հղում անելով Dagbladet-ին, գրում է, որ ենթադրվում է այդ վեց աշխատանքը գտնվել է թանգարանի պահոցում, բայց հնարավոր չի եղել գտնել։
«Ընդհանուր առմամբ, թանգարանի հավաքածուից ամենաքիչը 47 ստեղծագործություն կորել է»,- ասել են թերթի լրագրողները։ Միաժամանակ նշվում է, որ Մունկի 26 աշխատանքի անհետացման մասին հայտնի էր նաև ավելի վաղ։
Dagbladet-ը հիշեցնում է, որ 1952 թվականից թանգարանի հավաքածուի մի մասը, որոնք գտնվել են ուսանողական Սոնգ քաղաքի հանրակացարանում և սրճարանում, երկար ժամանակ չի հսկվել, մինչև 1994 թվականը թանգարանը չի ունեցել իր շենքը։
«Այսօր մենք կարող են պնդել, որ առնվազն 47 աշխատանք կորել է, դրանցից 34-ը Մունկի կտավներից են»,- գրել են հոդվածագիրները։