Ռոբերտ Քոչարյանի հանդեպ իրականացվում է անձնական և քաղաքական վենդետա. Վիկտոր Սողոմոնյան
ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը 5-րդ ալիքի եթերում անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի կալանքին, քրեական գործին, իրենց անելիքներին, երկրորդ նախագահի գրքին։ Այս մասին տեղեկացնում է Yerevan.today-ը։
Նախ, անդրադառնալով հետընտրական զարգացումներին՝ նա նշել է, որ իրական ընդդիմություն խորհրդարանում չկա, իրական վերահսկողություն իշխանության գործողությունների վրա ևս չկա։
«Ես ցավում եմ, բայց կարող եմ ասել, որ սա մեր երազանքների խորհրդարանը չէր»,- ասել է Սողոմոնյանը՝ շեշտելով, որ մասնակցության բավական ցածր ցուցանիշ է գրանցվել։
Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ գործ ունենք կոպիտ սխալների և դրանց շուրջ արդարացումների հետ։
«Մենք կորցնում ենք շատ կարևոր դիրք ՀԱՊԿ-ում, և ասում, որ այդ դիրքն այդքան էլ կարևոր չէ։ Տնտեսությունը վատ ցուցանիշներ է ցուցաբերում, մենք փորձում ենք արդարանալ, որ դա այնքան էլ այդպես չէ։ Գաղտնալսումը նույն նպատմությունն է։ Նախագահ Քոչարյանի հանդեպ իրականացվում է անձնական և քաղաքական վենդետա»,- ասել է Վիկտոր Սողոմոնյանը։
Նա նաև նկատել է, որ դատարանների նկատմամբ վերահսկողություն է իրականացվում. «Եվ զանգում եք, և հրահանգում եք, և իրականացնում եք հստակ քաղաքական հետապնդում։ Հայտարարությունները դեռ առջևում են, չի կարող «սարքած գործով» բանտում նստած նախագահ լինի, որը հսկայական ավանդ ունի հայկական երկու պետությունների պատմության մեջ, և դա ուղղակի անցնի։ Չի լինելու նման բան։ Ժամանակի հարց է, և այդ ժամանակը սարերի հետևում չէ»։
Հարակից հրապարակումներ`
- Դատարանը հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի փոփոխության միջնորդության քննարկումը
- Պեսկով. Այո, Պուտինը շնորհավորել է Քոչարյանին
- Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին
- Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը դատարանը կքննի վաղը
- Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանները միջնորդություն են ներկայացրել դատարան
- Վերաքննիչ դատարանի որոշումը Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները բողոքարկել են Վճռաբեկ դատարան
- Ռոբերտ Քոչարյանին միակողմանի քավության նոխազ են դարձնում, բայց «Մարտի 1-ին» եղել է երկու կողմ․ Վ. Մանուկյան
- Վիկտոր Սողոմոնյան. Իշխանության բիրտ կամայականություն է, որ Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է
- Ստեփանակերտում ցույց է անցկացվել՝ ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման. Yerevan.today
- Փաստաբան. Քոչարյանը ցուցմունք չի տվել ու չի էլ տա
- Ռոբերտ Քոչարյանի գործով ՄԻԵԴ գանգատը պատրաստ է
- Քոչարյանի փաստաբան. Թիվ 0038 հրամանն ու մարտի 1-ի դեպքերն ընդհանրապես իրար հետ փոխկապակցված չեն
- Ալումյան. Քոչարյանի դատավարությունը եղել է խայտառակ
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան