Գողություն երևանյան խանութից և 100 տոկոսանոց բացահայտումներ
Դեկտեմբերի 26-ին ժամը 08։47 ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Երևանի Կորյուն փողոցի 5 հասցեում գտնվող խանութից կատարվել է գողություն։ Օպերատիվ խումբը դեպքի վայր է մեկնել քննիչների գլխավորությամբ։ Panorana.am-ն այս մասին տեղեկացավ ոստիկության լրատվական ծառայությունից։ Նշենք, որ գողության մասին նախ տեղեկացել էիք, որքան էլ տարօրինակ է, ֆեյսբուքից: Ըստ այս աղբյուրի՝ գողությունը միլիոնների է:
Այս դեպքի մասին ոստիկանության կայքում տեղեկատվություն չգտանք։, Ասացին, որ իրենց կայքում տեղադրվում են այն դեպքերը, որոնք արդեն բացահայտված են, առհասարակ չբացահայտված դեպքերի մասին տեղեկատվություն չեն տեղադրում։
Այսպիսով՝ հանցագործությունների մասին կխոսի ժողովուրդը, իսկ ոստիկանության տեղեկատվալան կայքէջը՝ միայն 100 տոկոս բացահայտումների:
Նկատենք, որ այսպիսի գործելաոճով ոստիկանությունը կօժանդակի այլ աղբյուրներով հանցագործության մասին և լուրերի, և միֆերի տարածմանը: