Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Սերժ Սարգսյանին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել մի շարք երկրների նախկին նախագահներին, կառավարության ղեկավարներին, քաղաքական գործիչներին։ Կրեմլի կայքից տեղեկանում ենք, որ Վ. Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։
Նա նաև շնորհավորել է Սիլվիո Բեռլուսկոնիին, Ջորջ Բուշ-կրտսերին, Նիկոլա Սարկոզիին, Ռոմանո Պրոդիին, Ֆրանսուա Ֆիոնին, Տարյա Հալոնենին, թագավոր Խուան Կառլոս առաջինին, Գերխարդ Շրյոդերին։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորել էր նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին