Սպառողների համար գազը չի թանկանա. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետի պաշտոնալատար Նիկոլ Փաշինյանը երեկ երկու անգամ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ֆեյսբուքյան ուղիղ եթերում Ն. Փաշինյանն ասաց, որ հեռախոսազրույցներ թեման եղել է Հայաստանին մատակարարվող գազի գինը և, ըստ էության, կարող են ասել, որ եկել են լուծման առնվազն առաջիկա տեսանելի ապագայի համար։
«Ստացվել է այնպես, որ «Գազպրոմ Արմենիան» և «Գազպրոմ» ընկերությունները պետք է վերանայեն գազի մատակարաման գինը։ Գնի մեջ որոշակի փոփոխություն տեղի է ունենալու, գինը որոշակի բարձրանալու է, բայց մեր ներքին որոշակի կարգավորումների շնորհիվ հայաստանյան սպառողների համար գազի գնի փոփոխություն տեղի չի ունենալու»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Գազի շուրջ բանակցել են Միլերն ու Մհեր Գրիգորյանը
- «Հետո մեզ կավետեն, որ մի 200 միլիոնի պարտք ունենք». ֆեյսբուքի օգտատերերը՝ գազի գնի մասին
- Ռուսաստանն ու Հայաստանը կարագացնեն գազի գնի շուրջ բանակցությունները
- Գազի թեմայի հետ կապված որոշում չկա. Նիկոլ Փաշինյան
- Գազի սակագինը, կարծում եմ, չի բարձրանա. Գարեգին Բաղրամյան
- Ռուսական գազի գնի հետ կապված որոշում չկա և չկա որևէ ամրագրված սակագին. Վարագ Սիսեռյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան