Հայաստանում երկու օրում ՃՏՊ-ներից զոհվել է 4, վիրավորվել` 32 մարդ
2018 թվականի դեկտեմբերի 31-ին և 2019 թվականի հունվարի 1-ին Հայաստանի տարածքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարներից զոհվել է 4 մարդ։ Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության պաշտոնական կայքից։
ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ 2018 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2019 թվականի հունվարի 2-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում գրանցված ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրական պատկերը հետևյալն է.
Դեկտեմբերի 31
Երևան - 6 դեպք, 6 վիրավոր
Մարզեր - 6 դեպք, 1 զոհ, 9 վիրավոր
Հունվարի 1
Երևան - 5 դեպք, 8 վիրավոր
Մարզեր - 8 դեպք, 3 զոհ, 9 վիրավոր
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «ՀՀ ոստիկանությունը տարեմուտին տեղեկացրել ու զգուշացրել էր, որ ոչ սթափ վիճակում մեքենա վարող ոչ մի վարորդի նկատմամբ ներողամտություն չի լինելու։
2019 թ․ հունվարի 1-ին՝ ամբողջ օրվա ընթացքում ճանապարհային ոստիկանները վարչական պատասխանատվության են ենթարկել ոչ սթափ վիճակում մեքենա վարած 33 վարորդի, որոնց տրանսպորտային միջոցները տեղափոխվել են հատուկ պահպանվող տարածք։ Մեկ անգամ ևս կոչ ենք անում խստագույնս պահպանել երթևեկության կանոնները»։