Մագնիտոգորսկում բնակելի շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 37-ի
Ռուսաստանի Մագնիտոգորսկ քաղաքի բազմահարկ շենքերից մեկում դեկտեմբերի 31-ի առավոտյան տեղի ունեցած պայթյունից զոհերի թիվը հասել է 37-ի։
«Զոհերի թիվն ավելացել է՝ հասելով 37-ի»,- Ռիա նովոստիին հայտնել են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Ռիա նովոստիին Չելյաբինսկի և Մոսկվայի բժշկական հաստատություններից հայտնել են, որ հոսպիտալացված քաղաքացիների վիճակը գնահատվում է կայուն։
Նշենք, որ նախնական տվյալներով, դեկտեմբերի 31-ին կենցաղային գազի պայթյունից փլվել է տասհարկանի բնակելի շենքի շքամուտքերից մեկը։ Զոհվածների թվում կան երեխաներ։ Չորս մարդ համարվում է անհետ կորած։