Ռոնալդուն 2018-ը ամենալավն է համարել իր կարիերայում
«Յուվենթուսի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն 2018 թվականը լավագույնն է համարում իր կարիերայում։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, պորտուգալացին նաև պատմել է, թե ինչպես է ընթանում կյանքը Իտալիա տեղափոխվելուց հետո։
«2018-ը լավագույնն էր իմ կարիերայում։ A սերիայում ինձ հսկում են նույն կերպ, ինչպես Իսպանիայում, սակայն այստեղ տարածությունն ավելի քիչ է, քանի որ բոլոր թիմերում գերազանց պաշտպանություն կա։ Հաղթանակը Չեմպիոնների լիգայում՝ երազանք է, սակայն նպատակը չպետք է սևեռուն միտք դառնա «Յուվենթուսի» համար։ Թիմային տիտղոսները կարևոր ենն, և ես աշխատում եմ, որպեսզի նվաճեմ դրանք։
Ինչ վերաբերում է Թուրինին, ապա այստեղ ինձ ֆանտաստիկ կերպով են դիմավորել։ Մենք բոլորս շատ լավ ենք մեզ զգում։ Չգիտեմ, երբ կավարտեմ կարիերաս, սակայն ինձ մոտ ամեն ինչ կարգին է, ուզում եմ խաղալ երկար տարիներ»,- ասել է Ռոնալդուն։
Հարակից հրապարակումներ`
- Մեսսի. Ռոնալդուի հետ դիմադրությունը հիանալի էր
- Ռոնալդուն ցանկացել է հեռանալ «Ռեալից» դեռ անցած ձմեռ
- Ռոնալդուն համեմատել է «Ռեալն» ու «Յուվենտուսը»
- 2007-ից առաջին անգամ «Ոսկե գնդակը» չի շնորհվել Մեսսիին կամ Ռոնալդուին
- Ռոնալդուն 100-րդ հաղթանակն է տոնել ՉԼ-ում
- Մեսսին ու Ռոնալդուն, հնարավոր է, «Ոսկե գնդակ»-ի թեկնածուների եռյակում չլինեն
- Ռոնալդուն հիսաթափեցրել է երկրպագուներին
- Ռոնալդուն պատմել է «Ռեալից» հեռանալու պատճառների մասին