Կանադացին ցանկացել է Թրամփին խնդրել, որ կին գտնի իր համար
Սպիտակ տան մոտից Վաշինգտոնի ոստիկանները բերման են ենթարկել Կանադայի քաղաքացու։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, նա գտնվել է այցելության համար արգելված գոտում, մոտը եղել է երկու շիշ կանադական վիսկի։ Նա բացատրել է, որ ցանկացել է դրանք նվիրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թամփին։
Նրան մեղադրանք է առաջադրվել տարածք ապօրինի մուտք գործելու համար։ Նա դատարանում խոստովանել է, որ նախազգուշացնող նշանները տեսել է, բայց ուշադրություն չի դարձրել դրանց։
Իր գործողությունների դրդապատճառները տղամարդը բացատրել է, որ ցանկանում էր տեսնել նախագահին և տալ նրան կանդական Crown Royal վիսկի։ Նա նշել է, որ մտադրվել էր խնդրել Թրամփին իր համար կին գտնել։ Կանադացին նաև հայտնել է, որ չի կարող տուն գնալ և չգիտի, թե երբ կվերադառնա հայրենիք։
Անհաջողակ կանադացին առաջին անգամ չէ, որ հայտնվում է նման պատմության մեջ։ Վերջերս նրան ձերբակալել էին այն պատճառով, որ սպառնացել էր իր հարազատներին և հետևել էր զարմիկին։