2018 թվականին շփման գծում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 10.000 անգամ
2018 թվականին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրադրությունը պայմանականորեն կարելի է համարել հարաբերական կայուն: ԱՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, անցնող տարվա ընթացքում կատարված հսկայածավալ ինժենարա-ամրաշիանական և առաջնագիծը տեսադիտարկման համակարգերով կահավորման աշխատանքների արդյունքում գրեթե իսպառ վերացել է հակառակորդի կողմից դիվերսիոն ներթափանցման փորձերի հավանականությունը: Բացառությամբ հունվարի 25-ի դեպքի, երբ ՊԲ հարավարևելյան (Կուրոպատկինո) ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկի պաշտպանական հատվածում ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից հավաստանշվել է ադրբեջանական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ և հետ շպրտվել, տարվա ընթացքում հակառակորդը նմանատիպ քայլեր չի ձեռնարկել:
Առաջնագծում տիրող հարաբերական հանգիստ իրադրությունն էլ ավելի է կայունացել Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում սեպտեմբերի 28-ին ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՀ նախագահ Իլհամ Ալիևի միջև տեղի ունեցած հանդիպման արդյունքում, երբ կողմերի միջև ձեռք է բերվել սահմանային գոտում լարումն իջեցնելու և օպերատիվ կապ հաստատելու մասին պայմանավորվածություն: Այսպես՝ եթե մարտից մինչև օգոստոս ընկած ամիսներին ադրբեջանական զինուժը շփման գոտում հրադադարի պահպանման ռեժիմը, բացի հրաձգային զինատեսակներից, խախտում էր նաև տարբեր տիպի նռնականետերից, ապա դրանից հետո ընկած ժամանակահատվածում կիրառում էր միայն բացառապես հրաձգային զինատեսակներ:
Ընդհանուր առմամբ, ըստ ՊԲ օպերատիվ տվյալների ամփոփագրի, 2018 թվականին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 10.000 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 97.000 կրակոց` հրաձգային զինատեսակներից բացի կիրառելով նաև տարբեր տիպի նռնականետեր (25 արկ):
2018թ. ընթացքում ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն իրականացրել են իրադրության վերահսկողությունը սահմանի ողջ երկայնքով՝ պատվով կատարելով Արցախի Հանրապետության սահմանների անձեռնմխելիության ու բնակչության խաղաղ կենսագործունեության ապահովման իրենց առաքելությունը:
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ՊՆ. Չի բացառվում, որ ադրբեջանական կողմն իր կորուստները փորձի վերագրել հայկական կողմին
- Ադրբեջանի ակնկալիքները՝ ԼՂ հարցով Հայաստանին «ժողովրդավարական սպասումների» ծուղակ գցելու համար
- Քաղաքագետ. Արցախյան հակամարտության կարգավորման հարցում սպասվում են բեկումնային զարգացումներ
- Եթե ոչ հիմա, ապա ե՞րբ պետք է պատասխանատվության կանչել ցեղասպան Ադրբեջանին. Լարիսա Ալավերդյան
- Ադրբեջանի կազմում ցանկացած կարգավիճակով Արցախի ներառվելու հարցը չի կարող քննարկվել. Ադրբեջանագետ
- Մենք երբևիցե չպետք է մոռանանք, որ Ադրբեջանը հայատյաց պետություն է
- Փաշինյանը ՌԴ նախագահի հետ քննարկումներում մշտապես բարձրացրել է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառվող զենքի հարցը. Եղոյան
- ԵԱՀԿ-ն հույս ունի վերականգնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև բարձր մակարդակի երկխոսությունը
- Ադրբեջանի և Հայաստանի միջև խախտված ռազմական բալանսը պետք է վերականգնվի. Մարուքյան
- Արցախյան հարցով բանակցությունների համար նոր պոտենցիալ հնարավորություններ են ստեղծվել. Արման Մելիքյան
- ԵՄ ներկայացուցիչ․ ԵՄ-ն ակնկալում է Ղարաբաղյան հակամարտության շուրջ բովանդակային բանակցություններ
- Բակո Սահակյանի մոտ քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան