Լուվրը գերազանցել է այցելությունների սեփական ռեկորդը
2018 թվականին Լուվրի այցելուների թիվը գերազանցել է 10 միլիոնը, ինչը ռեկորդային է։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այդ մասին հայտնել է թանգարանի տնօրեն Ժան-Լյուկ Մարտինեզը։
«Իր պատմության մեջ առաջին անգամ, ես կարծում եմ, թանգարանների պատմության մեջ առաջին անգամ, 2018-ին ավելի քան 10 միլիոն մարդ է այցելել Լուվր»,- նշել է նա։
Մարտինեզի կարծիքով, իրենց հաջողվել է ռեկորդ սահմանել «Փարիզում միջազգային զբոսաշրջության վերականգնման» շնորհիվ. Ֆրանսիայի մայրաքաղաքում հարձակումից հետո զբոսաշրջիկների թիվը նվազել էր։
Թանգարանի գրանցած նախորդ ռեկորդը 2012-ին, այցելությունը կազմել էր 9,7 միլիոն։
Լուվրը որպես գեղարվեստական թանգարանը հանրության առջև բացվել է 1793 թվականին։ Առաջին ցուցադրությունը կազմված է եղել 537 նկարից և արվեստի այլ առարկաներից։ Այժմ Լուվրն աշխարհի ամենամեծ թանգարաններից մեկն է։
Հարակից հրապարակումներ`
- Իտալիան հրաժարվում է Լուվրին տրամադրել Լեոնարդո դա Վինչիի կտավներից
- Աղջկան դուրս են հանել Լուվրից դեկոլտեի պատճառով
- Լուվրը գումար է հավաքում Հաղթական կամարի վերանորոգման համար
- «Մոնա Լիզա»-ն առաջին անգամ կլքի Լուվրը
- Լուվրը Ֆրանցիսկոս I-ի աղոթագիրքը գնելու համար դրամահավաք է սկսել
- Լուվրը բացումից մի քանի շաբաթ առաջ հրաժարվել է մարդանման հսկաներից
- Լուվրի մասնաճյուղը կընդունի մշակութային արժեքներ, որոնք վտանգված են ռազմական հակամարտությունների գոտիներում