Այս օրերին զինվորների տրամադրությունն երկակի է. Դավիթ Բաբայան
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում այս տարվա առաջին օրերին իրավիճակն ընդհանուր առմամբ կայուն է, կան թեթև խախտումներ։ Panorama.am-ին ասաց Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կգնահատեք իրավիճակը շփման գծում։
«Այդ խախտումները, իհարկե, երբևէ իսպառ չեն վերացվել, բայց համեմատական առումով ցածր են։ Ընդհանուր առմամբ կայուն է իրավիճակը»,-ասաց նա։
Դ. Բաբայանի խոսքով, կարելի է ասել, որ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ իրավիճակն ավելի հանգիստ է։
Հարցին, թե այս օրերին զինվորների տրամադրությո՞ւնն էլ է տոնական, Դ. Բաբայանն ասաց. «Երկակի տրամադրություն։ Իհարկե, տոնական, զուգահեռաբար կրկնակի զգոնության իրավիճակ է։ Իհարկե, զգոնությունն ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե պետք է բարձր լինի, բայց տոնական օրերին կրկնապատկվում, եռապատկվում է այդ զգոնությունը։ Հակառակորդը սովորություն ունի՝ միշտ տոնական, ազգային, կրոնական տոներին, նույնիսկ միջազգային տոների օրերին խախտումներ է իրականացնում, ահաբեկչական իր քաղաքականությունն ավելի թեժացնում է։ Այդ պատճառով զինվորների տրամադրությունը երկակի է՝ տոնական գումարած կրկնակի, եռակի զգոնության մթնոլորտ»։
Հարակից հրապարակումներ`
- 2018 թվականին շփման գծում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 10.000 անգամ
- Սաֆարովին էլ դնեն Ղարաբաղի նահանգապե՞տ, այդ ե՞ն ուզում. սա անհնար բան է. Դավիթ Բաբայան
- Ադրբեջանի ակնկալիքները՝ ԼՂ հարցով Հայաստանին «ժողովրդավարական սպասումների» ծուղակ գցելու համար
- Քաղաքագետ. Արցախյան հակամարտության կարգավորման հարցում սպասվում են բեկումնային զարգացումներ
- Մենք երբևիցե չպետք է մոռանանք, որ Ադրբեջանը հայատյաց պետություն է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին