Երկու օրում հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 96 մեքենա
Հունվարի 1-ի ժամը 00.01-ից մինչև հունվարի 3-ի ժ․11.00-ն Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածքներ տեղափոխվել է 96 տրանսպորտային միջոց։ Ոստիկանության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ հատուկ պահպանվող տարածքներ տեղափոխված մեքենաներից 26-ը Երևանից են, 70-ը՝ մարզերից, որից 84-ը ոչ սթափ վիճակում վարելու համար (22-ը Երևան, 62-ը մարզեր):
«Հարգելի վարորդներ, խստագույնս պահպանեք երթևեկության կանոնները, մի վտանգեք ձեր և երթևեկության մյուս մասնակիցների կյանքն ու առողջությունը»,- նշված է ոստիկանության հաղորդագրությունում։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում երկու օրում ՃՏՊ-ներից զոհվել է 4, վիրավորվել` 32 մարդ
- Ոստիկանությունն անցել է ուժեղացված ծառայության