Walt Disney ընկերությունը գրեթե 100 միլիոն դոլար կտնտեսի առանց Ջեք-Ճնճղուկի
Walt Disney ընկերությունը շուրջ 90 միլիոն դոլար է տնտեսել չհրավիրելով հոլիվուդյան հանրահայտ դերասան Ջոնի Դեփին՝ նկարահանվելու «Կարիբյան ծովի ծովահենների» նոր մասում։ iz.ru-ի հաղորդմամբ, առայժմ հայտնի չէ, թե ով կփոխարինի կապիտան Ջեք-Ճնճղուկին։ Կամ այդ դերի համար դեռ թեկնածուներ չեն որոնել, կամ էլ այդ կերպարն ընդհանրապես չի լինի։
Միաժամանակ նշվում է, որ Դեփի հեռացումը կարող է վնասներ բերել ընկերությանը, քանի որ չնայած վերջին տարիներին դերասանի անձնական խնդիրներին, նա դեռ մնում է տաղանդավոր և պատկերացնել նոր ֆիլմն առանց նրա կերպարի անհնար է։
Հարակից հրապարակումներ`
- Փարիզում Ջոնի Դեփը Ջեք Ճնճղուկի կերպարով այցելել է հիվանդներին
- «Կարիբյան ծովի ծովահենները»՝ առանց կապիտան Ջեք Ճնճղուկի