Վրաստանի բնակչուհին հնարավոր է մահացած լինի «խոզի գրիպից»
Վրաստանի Գորի շրջանի բնակչուհիներից մեկը հնարավոր է մահացել է վտանգավոր վարակից, որը ստացել է «խոզի գրիպ» անվանումը։ news.ru-ի հաղորդմամբ, բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը։ Նա հոսպիտալացվել է ծանր վիճակով սուր վարակիչ հիվանդության նմանող ախտանիշներով: Բժիշկների խոսքերով, կինը բավականին ուշ է հասկացել հիվանդության ծանրությունը, մահացել է հիվանդության բարդացման հետևանքով։
Մասնագետները կասկածում են, որ նա մահացել է գրիպ H1N1-ն սուր վարակիչ շնչառական հիվանդությունից, որն առավել հայտնի է որպես «խոզի գրիպ»։ Կասկածները կարող է հաստատվել կամ հերքվել լաբորատոր հետազոտությունից հետո։
2018 թ. դեկտեմբերի վերջին Վրաստանում արձանագրվել է H1N1 վարակից մահվան երկու դեպք։ Մահացածները բնակվել են Բաթումում և Քութաիսում ։ Նրանցից մեկը եղել է հղիության 38-րդ շաբաթում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան