Այս ամիս մեկ օր բոլոր ռեստորանները չեն աշխատի
Կայացել է «Հայկական ռեստորանների միության» հերթական ժողովը: Միության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ հունվարի ընթացքում մեկ օր բոլոր ռեստորանները փակելու են իրենց դռները՝ այդպես իրենց բողոքն արտահայտելով նոր հարկատեսակներից։
«Բոլոր մասնակիցները վճռական են` ի բողոքի նշանք մենք կփակենք մեր դռները մեկ օրով 2019 հունվարին»,- նշված է միության հայտարարության մեջ:
«Հայկական ռեստորանների միությունը» զգուշացնում է, որ սննդի ոլորտի նոր հարկման համակարգի գործադրմամբ անխուսափելի է դառնում ժամանցի վայրերում գների թանկացումը։
Միությունն ավելի վաղ հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով, որ բոլոր ռեստորանները, նախնական զգուշացումով, մեկ օրով կփակեն իրենց դռները` ի նշան անհամաձայնության նոր հարկային համակարգի հետ. «Մեր որոշումը բացարձակ զերծ է քաղաքական երանգներից և արտահայտում է միայն բիզնես շահեր եև տնտեսության բնականոն զարգաման վտանգի ահազանգ: Այն դրդված է հետևյալ պետական մարմինների անգործությունից` ՀՀ պետական եկամուտների կոմիտե, ՀՀ ֆինանսների նախարարություն։
Մեր առաջարկները ներկայացված են մանրամասն ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն կայացած հանդիպման ժամանակ»:
Հարակից հրապարակումներ`
- Տնտեսական հեղափոխության համար պետք է վերանայել կրթական համակարգը. Գագիկ Մակարյան
- Եթե ուզում եք խաբեք՝ խաբեք
- Տնտեսության մեջ ոչինչ իմ սրտով չէ, մենք պետք է ամեն գործի համար ճիշտ զինվորներ ընտրենք. տնտեսագետ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա