Արքայազն Հարրին հանուն սիրելիի փոխել է ապրելակերպը
Արքայազն Հարրին հանուն սիրելիի փոխել է ապրելակերպը: Այս մասին, ըստ «Գազետա.ռու»-ի, գրում է The Sun-ը:
Մասնավորապես նա սկսել է ավելի քիչ ալկոհոլ օգտագործել: Վերջերս թագավորական ընդունելությանը նա միայն հանքային ջուր է խմել:
Ինչպես նշվում է, դա նրա համար բավականին մեծ ձեռքբերում է, քանի որ դեռ վաղ հասակից նա ալկոհոլի սիրահար է եղել:
Բացի այդ, Հարրին սկսել է ավելի քիչ մսեղեն օգտագործել ու ավելի շատ միրգ-բանջարեղեն, քանի որ Մեգանը կենդանիների պաշտպան է:
Աղբյուրը ընդգծում է, որ նա նաև իր ավանդական որսն է թողել՝ կնոջը չնեղացնելու համար
Ինչպես ավելի վաղ էր հայտնի դարձել, արքայազն Հարրին մոլի ծխող էր, բայց Մեգան Մարքլը, լինելով առողջ ապրելակերպի կողմնակից, բացասաբար էր մոտենում դրան: Եվ ահա արքայազնը, հանուն սիրելիի, հրաժարվել է ծխախոտից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան