Բրիտանացի երաժիշտ Էդ Շիրանը մեղադրվում է գրագողության մեջ
Բրիտանացի երաժիշտ Էդ Շիրանը մեղադրվում է գրագողության մեջ: Այս մասին հայտնել է The Hollywood Reporter-ը, գրում է Գազետա.ռու-ն։
Պարբերականի տվյալներով, նա իբր մասամբ կրկնօրինակել է Մարվին Գեյի «Let’s Get It On» երգը իր «Let’s Get It On» ստեղծագործության մեջ:
Միջադեպի արդյունքում նախատեսված է դատական նիստ: Ընդգծվում է, որ դատավորը չի ընդունել Շիրանի փաստարկները, թե երաժշտական ստեղծագործություններն այդքան էլ նման չեն:
«Բացի երկու կոմպոզիցիաների որոշակի տարրերի նմանություններից, պետք է նշել, որ սովորական ունկնդիրը այս երկու երգերի գեղագիտական տեսքը ոչնչով չի տարբերի», - նշված է որոշման մեջ։
Ինչպես նշվում է, դատավորը մերժել է երաժշտի միջնորդությունը դատավարության պարզեցված ընթացակարգի վերաբերյալ: