2018 թվականին Վրաստան է այցելել ավելի քան 8.6 մլն օտարերկրացի
2018 թվականին Վրաստան է այցելել ավելի քան 8.6 մլն օտարերկրացի, ինչը նոր ռեկորդ է երկրի համար: Այդ մասին հայտարարել է վարչապետ Մամուկա Բախտաձեն, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Այդ թիվը նոր ռեկորդ է Վրաստանի զբոսաշրջության պատմության մեջ։ 2018 թվականին Վրաստան այցելող միջազգային այցելուների թիվը կազմել է 8 մլն 679.544: Երկրի մասշտաբի համար դա իսկապես յուրահատուկ հաջողություն է», - ասել է վարչապետը:
Բախտաձեն հիշեցրել է, որ 2018 թվականին Վրաստանը ներառվել է առավել գրավիչ և ապահով երկրների ցանկում:
«2018 թ. տուրիզմից եկամուտը կազմել է ավելի քան 3 մլրդ դոլար, ինչը նույնպես ռեկորդ է դարձել Վրաստանի զբոսաշրջության պատմության մեջ», - ավելացրել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա