Apple-ի բաժնետոմսերը 9,4 տոկոսով արժեզրկվել են
Ամերիկյան Apple ընկերության բաժնետոմսերն աճուրդի բացման պահին էժանացել են ավելի քան 9 տոկոսով, որը պայմանավորված է սմարթֆոնների իրացման խնդիրներով: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ըստ աղբյուրի՝ Apple-ի բաժնետոմսերի արժեքը Nasdaq բորսայում նվազել է 9,4 տոկոսով՝ կազմելով 143,07 դոլար:
Apple-ի ղեկավար Թիմ Քուկը ներդրողներին ուղղված բաց նամակում հայտնել էր iPhone-ների վաճառքի տեմպերի դանդաղեցման մասին: Որպես գլխավոր պատճառ նա նշել էր ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային պատերազմը:
Նա նաև նշել է, որ Apple- ը վերջին եռամսյակում ակնկալում է 84 մլրդ դոլարի եկամուտ: Դա ավելի ցածր է, քան երկու ամիս առաջ հրապարակված կանխատեսումը, երբ ընկերությունը կանխատեսում էր 89-93 մլրդ դոլար եկամուտ:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան