Հայաստանում 2018թ-ի 11 ամիսներին արտադրվել է 27 մլն 686.9 հազար հատ ծխախոտ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2018 թվականի հունվար-նոյեմբերին Հայաստանում ծխախոտի արտադրությունը, 2017 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 11.3%-ով:
Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեից, եթե 2017 թվականի հունվար-նոյեմբերին հանրապետությունում արտադրվել 24 մլն 867.5 հազար հատ սիգարետ, ապա 2018թ-ի նույն ժամանակահատվածում՝ 27 մլն 686.9 հազար հատ:
Արձանագրված աճի արդյունքում Հայաստանում ծխախոտի արտադրության մասնաբաժինը մշակող արդյունաբերությունում կազմել է 15.1%։
Հիշեցնենք, որ Հայաստանում 16 և բարձր տարիքային խմբերում ծխախոտի օգտագործման տարածվածությունը տղամարդկանց շրջանում կազմում է 50%-ից ավելի, կանանց շրջանում՝ 3-4%: Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանում 16 տարեկանից բարձր տղամարդկանց կեսից ավելին ծխող է, ինչը բարձր ցուցանիշ է։