Անգելա Մերկելը հաքերային հարձակման զոհ է դարձել
Գերմանիայում հաքերային հարձակման զոհ են դարձել կուսակցությունների և կառավարության անդամներ, լրագրողներ, ինչպես նաև կանցլեր Անգելա Մերկելն ու Գերմանիայի դաշնային նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: Այս մասին գրում է Bild-ը, վկայակոչելով իր աղբյուրները:
Նշվում է, որ հարձակումները շարունակվել են մինչև անցյալ տարվա հոկտեմբեր. Ընդ որում, պարզ չէ, թե դրանք երբ են սկսվել, և ովքեր են կազմակերպել: Չեն բացառում, որ հարձակումների մասնակից են Ռուսաստանն ու Չինաստանը:
Ըստ տեղեկությունների, հաքերներն առայժմ համացանցում տեղադրել են գողացված տվյալների մի մասը միայն: Առևանգել են հեռախոսահամարներ, հասցեներ, անձնական նամակներ, պաշտոնական և մասնավոր թղթակցություն, գաղտնաբառեր, անձնական լուսանկարներ և այլ փաստաթղթեր:
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան