ՌԴ ԱԻՆ-ը ավարտել է որոնողա-փրկարարական գործողությունը Մագնիտոգորսկում
Ռուսաստանի Դաշնության Մագնիտոգորսկ քաղաքի բնակելի շենքերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
ՌԴ արտակարգ իրավիճակների փոխնախարար Ալեքսանդր Չուպրիյանը լրագրողներին հայտնել է, որ փրկարարները փլատակների տակից 39 մարդու մարմին են դուրս բերել և բոլոր դիերի ինքնությունը ճանաչվել է։
Նշվել է նաև, փրկարար ծառայությունն ավարտել է գործողությունները բնակելի շենքի պայթյունի վայրում:
Չելյաբինսկի շրջանի ղեկավարի մամուլի ծառայության համաձայն էլ, պայթունի վայրում սկսել են շինարարարական պարիսպ կառուցել:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 31-ին Մագնիտոգորսկում պայթյուն էր տեղի ունեցել 10-հարկանի բնակելի շենքերից մեկում: Ըստ նախնական տվյալների՝ պատճառը կենցաղային գազի պայթյունն է եղել:
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին
- Մագնիտոգորսկում բնակելի շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 37-ի