Հայկական գորգերի արտադրությունը գրեթե 60%-ով աճել է
Հայկական գորգերի արտադրությունը շարունակում է աճել: ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2018 թվականի հունվար-նոյեմբերին հանրապետությունում արտադրվել է 24.3 տոննա գորգեր և գորգեղեն, ինչը 2017 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 59.9 տոկոսով։
Նշենք, որ 2017թ-ի հունվար-նոյեմբերին արտադրվել է 4.2 տոննա գորգ:
Հիշեցնենք, որ Հայաստանում գորգերի և գորգագործական արտադրատեսակների արտադրությունը 2017 թվականի ընթացքում հիմնականում անկման ցուցանիշներ էր գրանցում, սակայն տարեկան կտրվածքով գորգերի արտադրությունն աճել է։ Մասնավորապես, նախորդ տարի հանրապետությունում արտադրվել է 19.8 տոննա գորգեր և գորգեղեն՝ 2016 թվականի համեմատ աճելով 10%-ով։