Հայկական օճառի արտադրությունը է 82.1 տոկոսով աճել է
Հայաստանում 2018 թվականի հունվար-նոյեմբերին զգալի աճել է օճառի արտադրությունը: Այդ մասին են վկայում վիճակագրական տվյալները։
Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեից, Հայաստանում օճառի արտադրության ծավալը նախորդ տարվա 11 ամիսներին 2017 թվականի նույն ժամանակահատված համեմատ աճել է 82.1 տոկոսով և կազմել 593.2 տոննա: 2017 թ-ի հունվար-նոյեմբերին հանրապետությունում արտադրվել է 325.8 տոննա օճառ:
Վիճակագրության համաձայն՝ Հայաստանում 4 տոկոսով նվազել է լվացող, մաքրող և օսլայող միջոցների արտադրությունը: Մասնավորապես, 2018 թ-ի հունվար-նոյեմբերին արտադրվել է 3 494.0 տոննա լվացող, մաքրող և օսլայող միջոցներ, իսկ 2017թ-ի նույն ժամանակահատվածում ՝ 3 639.2 տոննա: