Պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել 20 թեկնածու
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել է պատգամավորի մանդատից հրաժարվելու և ինքնաբացարկի 20 դիմում։ Այս մասին մասին ԿԸՀ արտահերթ նիստում հայտարարեց հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը։
Նրա խոսքով՝ «Իմ քայլից» դիմում է ներկայացրել 18 թեկնածու, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից` երկու դիմում։ «Բարգաված Հայաստան» կուսակցությունից ինքնաբացարկի դիմում չեն ներկայացրել։
Արմեն Սմբատյանը նշեց, որ բոլոր դիմումներն ուսումնասիրվել են, ստացված դիմումները նոտարական կարգով վավերացված են: Ինքնաբացարկի դիմումները հետևյալն են.
«Իմ քայլը» դաշինք
Նիկոլ Փաշինյան՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար,
Տիգրան Ավինյան՝ ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար,
Արայիկ Հարությունյան՝ ԿԳ նախարարի պաշտոնակատար,
Սուրեն Պապիկյան՝ տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար,
Զարուհի Բաթոյան՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար,
Էդուարդ Աղաջանյան՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար,
Ռոմանոս Պետրոսյան՝ Կոտայքի մարզպետ,
Դավիթ Սանասարյան՝ Պետական վերահսկողական ծառայության պետ,
Հակոբ Արշակյան՝ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար,
Արսեն Թորոսյան՝ առողջապահության նախարարի պաշտոնակատար,
Գարիկ Սարգսյան՝ Արարատի մարզպետ,
Էրիկ Գրիգորյան՝ բնապահպանության նախարարի պաշտոնակատար,
Գնել Սանոսյան՝ Գեղարքունիքի մարզպետ,
Տրդատ Սարգսյան՝ Վայոց ձորի մարզպետ,
Անդրեյ Ղուկասյան՝ Լոռու մարզպետ,
Դավիթ Գևորգյան՝ Արագածոտնի մարզպետ,
Նարեկ Բաբայան՝ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ,
Ֆելիքս Ցոլակյան՝ ԱԻ նախարարի պաշտոնակատար:
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն
Քրիստ Մարուքյան,
Արմեն Բաղդասարյան:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյան էլ թվարկեց խորհրդարան անցած անձանց անունները, և ԿԸՀ-ն հաստատեց այն։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան