Մոուրինյոն կարող է գլխավորել «Բենֆիկան»
Վերջերս «Մանչեսթեր Յունայթեդից» հեռացված պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինիյոն կարիերան կարող է շարունակել հայրենիքում։ «Չեմպիոնատ»-ը գրում է, որ Մոուրինյուին գլխավոր մարզչի դերում է ցանկանում տեսնել «Բենֆիկան»: Ավելի վաղ լիսաբոնյան ակումբի ղեկավարությունը հեռացրել էր Ռույ Վիտորիային՝ ընթացիկ մրցաշրջանում գրանցած անբավարար արդյունքների պատճառով:
Մոուրինյոն 2016 թվականի ամռանն է գլխավորել ՄՅՈւ-ն և 2,5 տարվա ընթացքում մանկունիացիների հետ 3 տիտղոս է նվաճել: Նախկինում նա աշխատել է նաև «Պորտուում», «Չելսիում», «Ինտերում» և Մադրիդի «Ռեալում»:
Ընթացիկ առաջնության 15 տուրից հետո «Բենֆիկան» Պորտուգալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ իր ակտիվում ունենալով 32 միավոր: Ավելի շատ միավորներ ունեն «Բրագան» (33), «Սպորտինգը» (34) և «Պորտուն» (39):
Հարակից հրապարակումներ`
- Ժոզե Մոուրինյոյի հայտարարությունը
- Մոուրինյոն հնարավոր է դառնա «Ռեալի» գլխավոր մարզիչը
- Մոուրինյոն հեռացել է «Մանչեստեր Յունայթեդի» բազայից